▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանի ՊՆ-ն իտալական ընկերությունից գաղտնի լրտեսական ծրագիր է գնել. WikiLeaks

 

Հակերները կարողացել են կոտրել Իտալիայի անվտանգության մարմինների համար լրտեսական ծրագրեր պատրաստող Hacking Team իտալական ընկերության տեղեկատվական ողջ  բազան:  WikiLeaks-ի նյութերից հայտնի է դարձել, որ այս ընկերությունն Ադրբեջանին վաճառել է DaVinçi կամ Galileo կոչվող հեռահար լրտեսության համար նախատեսված համակարգը: Ենթադրվում է, որ այս համակարգն իտալական ընկերությունից գնել է Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարությունը, սակայն բառացիորեն օրերս հակերները համացանցում տեղադրել են Hacking Team ընկերության ողջ տեղեկատվական բազան, ու հայտնի է դարձել, որ DaVinçi ծրագիրն իտալացիներից գնել է Ադրբեջանի ՊՆ-ն: Սակայն գնումը չի արվել անմիջապես նախարարության կողմից, ծրագիրն իտալացիներից գնել է ԱՄՆ-ում գրանցված ինչ-որ անհայտ ընկերություն: Hacking Team ընկերության ներքին փաստաթղթերի համաձայն՝ 2013 թ ԱՄՆ-ում գտնվող Horizon Global Group ընկերության միջնորդությամբ Ադրբեջանի ՊՆ 320 հազար եվրոյով  գնել է «Հեռահար վերահսկողության համակարգ» (RCS) լրտեսական ծրագիրը: Հավելենք, որ այս լրտեսական ծրագիրը նախատեսված է համակարգիչների և սմարթֆոնների վրա գաղտնի հարձակումների համար: Այս լրտեսական ծրագրերը կարող են պատճենել Windows, OS X կամ  Linux օպերացիոն համակարգերով աշխատող համակարգիչների ողջ ինֆորմացիան: Ծրագրերը կարող են նաև պատճենել ողջ տեղեկությունը  Android, iOS, Blackberry և Windows Phone ծրագրերով աշխատող սմարթֆոններից, այն կարող է նաև ձայնագրել Skype, Facebook, Twitter, WhatsApp, Line և Viber ծրագրերով բոլոր հեռախոսազանգերը: 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/389949/ 

Հակերները կարողացել են կոտրել Իտալիայի անվտանգության մարմինների համար լրտեսական ծրագրեր պատրաստող Hacking Team իտալական ընկերության տեղեկատվական ողջ  բազան:

WikiLeaks-ի նյութերից հայտնի է դարձել, որ այս ընկերությունն Ադրբեջանին վաճառել է DaVinçi կամ Galileo կոչվող հեռահար լրտեսության համար նախատեսված համակարգը: Ենթադրվում է, որ այս համակարգն իտալական ընկերությունից գնել է Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարությունը, սակայն բառացիորեն օրերս հակերները համացանցում տեղադրել են Hacking Team ընկերության ողջ տեղեկատվական բազան, ու հայտնի է դարձել, որ DaVinçi ծրագիրն իտալացիներից գնել է Ադրբեջանի ՊՆ-ն:

Սակայն գնումը չի արվել անմիջապես նախարարության կողմից, ծրագիրն իտալացիներից գնել է ԱՄՆ-ում գրանցված ինչ-որ անհայտ ընկերություն: Hacking Team ընկերության ներքին փաստաթղթերի համաձայն՝ 2013 թ ԱՄՆ-ում գտնվող Horizon Global Group ընկերության միջնորդությամբ Ադրբեջանի ՊՆ 320 հազար եվրոյով  գնել է «Հեռահար վերահսկողության համակարգ» (RCS) լրտեսական ծրագիրը: Հավելենք, որ այս լրտեսական ծրագիրը նախատեսված է համակարգիչների և սմարթֆոնների վրա գաղտնի հարձակումների համար:

Այս լրտեսական ծրագրերը կարող են պատճենել Windows, OS X կամ  Linux օպերացիոն համակարգերով աշխատող համակարգիչների ողջ ինֆորմացիան: Ծրագրերը կարող են նաև պատճենել ողջ տեղեկությունը  Android, iOS, Blackberry և Windows Phone ծրագրերով աշխատող սմարթֆոններից, այն կարող է նաև ձայնագրել Skype, Facebook, Twitter, WhatsApp, Line և Viber ծրագրերով բոլոր հեռախոսազանգերը: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին