Armlur.am-ը գրում է.
Ինչպես հայտնի է, նախորդ տարվա մարտի 22-ին ղարաբաղաադրբեջանական շփման գիծը հատած և նոյեմբերի 18-ին ադրբեջանական գերությունից վերադարձված ռազմագերի Անդրանիկ Գրիգորյանի նկատմամբ սահմանն ապօրինի հատելու հատկանիշներով քրեական գործ է հարուցվել:
ArmLur.am-ին պայմանագրային զինծառայողի քրոջ ամուսինը՝ Արմեն Հարությունյանը, հայտնեց, որ Անդրանիկը հոգեբուժարան է տեղափոխվել, նրա վիճակը կտրուկ վատացել է. «Մի քանի օր առաջ գնացինք տեսակցության մեկուսարանում, ասացին՝ հոգեբուժարան են տեղափոխել, որպեսզի մի անգամ էլ փորձաքննություն իրականացնեն՝ հասկանան՝ հոգեկան առողջության հետ կապված ինչ խնդիրներ ունի: Սրանից հետո արդեն հստակ պարզ կլինի՝ քրեական գործը կկարճվի, թե` ոչ»:
Մեր զրուցակիցը հայտնեց նաև, որ Անդրանիկի ծառայակիցների հետ է զրուցել, նրանք ասել են, որ նախկինում էլ ինչ-որ բաներ մոռանում, շփոթում էր, սակայն, ինչպես նկատել է Արմեն Հարությունյանը, Անդրանիկը հայրենադարձվելուց հետո անճանաչելի վիճակում է եղել. ծնողներին և մտերիմներին չի ճանաչել. «Ոչինչ չի հիշում, բոլորիս խառնում, շփոթում է: Ինչ-որ անհասկանալի բաներից է խոսում: Նրա հետ մանրամասն, երկար խոսելու հնարավորություն դեռ չենք ունեցել, որ հասկանանք՝ էնտեղ ինչ արեցին հետը, ինչպես այս վիճակին հասավ: Ծնողներն էլ անելանելի վիճակում են. ոչ մի բանով չեն կարողանում օգտնել Անդրանիկին, որ դուրս գա այդ վիճակից»,- շարունակեց մեր զրուցակիցը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում