Կարդալով 1000 խոշոր հարկատուների ցանկը՝ կարա մի պահ թվա, որ երկիրը Սամվել ձյան է պահում` Ալեքս Գրիգը Հայաստանի երրորդ հարկատուն է՝ 9 ամսում վճարած 14,7 մլրդ դրամ հարկերով: Շատ չուրախանաք, քանի որ էդ թվից 12,6 միլիարդը գանձվել է մաքսայինի կողմից` դա վերջնական գնի մաս կազմող մաքսատուրքն ու աահ-ն է, որը վճարել է ոչ թե Սամվել ձյաձյան, այլ մենք:
Ուղղակի հարկերը` շահութահարկը, եկամտահարկը, կազմել են 1,42 մլրդ դրամ: Հիմա` շատ կոպիտ ու մոտավոր հաշվարկ. Սամվել ձյաձյայի մոտ կա առնվազն 2000 գրանցված աշխատող (1911 մարդ` 2012-ի տվյալներով), եթե ենթադրենք, որ նրանք ստանում են մաքուրով միջինը գոնե 80 հազար դրամ, կստացվի, որ իրանց համար կատարվում է ամսական 28.000 սոցհարկի մուծում կամ 9 ամսում` 504 մլն դրամ բոլորի համար: Հանում ենք էդ թիվը էն 1.42 մլրդ-ից, տակը մնաց 916 մլն դրամ: Բաժանում ենք 410-ի` $2.23 մլն: Բաժանում ենք 9 ամսվա` ամիսը մոտ մոտ 250 հազար դոլար: Այ էդքան ա ամսեկան միջինը մուծում շաքար ու մի շարք այլ ապրանքների մենաշնորհային ներմուծողը ու Երևանում 11 հիպերմարկետ ունեցող ընկերությունը։
Եթե ձեզ թվա, որ սա վերջն ա` ապա իմացեք, որ Բջնի հանքային ջրերի գործարանը 9 ամսում մուծել է 523 հազար (!!!) դրամ եկամտահարկ ու շահութահարկ` իրար հետ վերցրած:
«Ալեքս Գրիգի» հարկերի վերլուծություն
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet