▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անցած գիշեր ևս 1 հոգի է մահացել հիվանդանոցում՝ գրիպի բարդացմամբ հետևանքով

Asekose.am-ի տվյալներով անցած գիշեր ևս մեկ հոգի է մահացել հիվանդանոցում, ով հոսպիտալացվել էր  սուր շնչառական վարակով:

Դեպքը տեղի է ունեցել Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտում. մահացած տղամարդը օրերս էր վերադարձել Ռուսաստանից և հիսպիտալացումից հետո 1 շաբաթ միացված էր արհեստական շնչառության սարքին: 

Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական տեղեկատվության՝ վերջին օրերին արձանագրվել է գրիպի բարդացմամբ հետևանքով մահվան 3 դեպք:

Նշենք, որ ըստ առողջապահության նախարարության վերջին հաղորդագրության՝ հանրապետության վերակենդանացման բաժանմունքներում այսօրվա տվյալներով բուժում է ստանում 83 հիվանդ, որից 7-ը միացված է արհեստական շնչառական սարքին: Նրանցից մեկը հղի է:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին