Նայում եմ Բերձորում տեղի ունեցած լուրերի տակի քոմենթները։ Հասկանալի է՝ շատերը ջղայնացած են ու բերանն եկածն ասում են։ Լավ չի։
Անկախ այն ամեն ինչից, թե ինչ է կատարվել Բերձորում, չի կարելի ատելությամբ լցվել ղարաբաղցիների նկատմամբ ու թշնամանք քարոզող կոչեր տարածել։ Այդ ամենավտանգավոր բանն է։
Շարքային ղարաբաղցին ի՞նչ կապ ունի այդ մի խումբ համազգեստավորների հետ։ Կամ՝ ինչի՞ եք տենց վստահ, որ ծեծողները բոլորը ղարաբաղցի են։
Սա շատ լուրջ հետևանքներ կարող է ունենալ։ Չգիտեմ՝ ում հրահանգով էր դա արվել, բայց լիքը մարդիկ պիտի խստորեն պատժվեն։