▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առաջին ասեկոսեն հավաստի դարձավ, մնաց՝ մյուսը

Դեռևս դեկտեմբերի 30-ին Asekose.am-ը գրել էր, որ Աշոտ Մանուկյանը հրաժարական է տվել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնից, որի մասին կհայտարարվի ամանորյա տոներից հետո:

Այսօր այս լուրը հաստատել է նախարարի մամուլի խոսնակ Վասակ Թարփոշյանը, ով միաժամանակ նշել է, որ  չնայած հրաժարականի դիմումին՝ Աշոտ Մանուկյանը շարունակում է աշխատել և այսօր էլ աշխատանքային  հանդիպում է ունեցել: 

Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, Աշոտ Մանուկյանը վերադառնալու է էներգետիկ բնագավառի մասնավոր սեկտոր, որտեղ միշտ հաջող գործունեություն է ծավալել:

Ըստ ասեկոսեների, նախարարի հավանական թեկնածուն  ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի  տեղակալ Հայկ Հարությունյանն է, որը վարչապետ Կարեն Կարապետյանի փեսան է: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին