▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առաջին ձյան հետքերը

Երևանի բարձրադիր գոտիներում տեղացել է առաջին ձյունը: 

Որոշ վայրերում նկատվել է նաև կարկուտախառն անձրև: 

Ըստ օդերևութաբանների` երկուշաբթի` նոյեմբերի 3-ի գիշերը հանրապետության շրջանների զգալի մասում, 3-ի ցերեկը, 4-ին արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, 3-ի գիշերը լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով:  5-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ավելացնենք, որ ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 2-ի ժամը 22.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Ժամը 22.00-ի դրությամբ  Տավուշի մարզի Բերդի քաղաքում տեղումերը թույլ ձյան տեսքով են, իսկ Գեղարքունիքի մարզում և Դիլիջանի ոլորաններում տեղում է առատ ձյուն:
Նշված հատվածներում ՃԱՆՇԻՆ աշխատակիցների կողմից իրականացվում է ավտաճանապարհների մաքրման և մշական աշխատանքներ:
 ՀՀ ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` ժամը 07.00-ից մինչև 19.00 Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
ոյեմբերի 3-ի գիշերը շրջանների զգալի մասում, 3-ի ցերեկը, 4-ին արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, 3-ի գիշերը լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով: 
5-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: վաղըոյեմբերի 3-ի գիշերը շրջանների զգալի մասում, 3-ի ցերեկը, 4-ին արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, 3-ի գիշերը լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին