ՀՀ Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը ԱԺ քննարկմանը ներկայացրեց Կառավարության կառուցվածքի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է միավորել երկու՝ Տարարծքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարությունները՝ ստեղծելով մեկ նախարարություն, որը կկոչվի Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն:
Երկրորդ առաջարկով նախատեսվում է կառավարության կազմում ստեղծել նոր նախարարություն, որը կոչվելու է Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն: Վերջինը ԵՏՄ ինտեգրման խնդիրներով է զբաղվելու, ունենալու է այլ գործառույթներ՝ օրինակ ԵՄ ինտեգրման հարցը և այլն:
Նախարարի խոսքով՝ նպատակը կառավարության համակարգը արդյունավետ դարձնելն է:
«Այս երկու փոփոխություններով բյուջեում լրացուցիչ ծախսեր չեն նախատեսվում»,-նկատեց Հովհաննես Մանուկյանը: