Արդեն 2-3 տարի մեր շրջապատի երեխաները բախում են գրասենյակի դուռը՝ կոնֆետ պահանջելով: Թե քանի անգամ են բախել անցյալ տարիներին՝ չեմ հիշում, բայց այսօր բախեցին արդեն երկրորդ անգամ՝ սկզբում տղաների գերակշռությամբ, հետո՝ աղջիկների, և առանց որևէ էքսցեսների: Կարծում եմ, որ եթե համացանցում և կամ եկեղեցու կողմից Հելոուինը մերժելու փոխարեն վերջինս ուղղորդվի, այն պետականության, ազգի և կամ կրոնի հիմքերը քայքայելու սպառնալիք չի կրի: Հիշենք «Վալենտինը», որքան էլ դեմ կանգնենք՝ այն արդեն մեր ջահելության ենթամշակույթի տարր է: Ու հիշենք նաև աստվածաշնչյան ճշմարտությունը՝ արգելված պտուղը քաղցր է լինում:
Արգելված պտուղը քաղցր է լինում
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet