▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աստղագետը մոլորակ է գտել, որի վրա կարող է կյանք լինել

Վերջին հետազոտությունների համաձայն՝ Kepler 62-f մոլորակը բոլոր շանսերն ունի բնակելի համարվելու համար։

Համակարգչային սիմուլյացիան պարզել է, որ մեծ հավանականությամբ այդ էկզոմոլորակի վրա լեռնային գոյացություններ, օվկիանոսներ եւ անգամ կյանք կա։ Մոլորակը հարաբերականորեն վերջերս էր հայտնաբերվել։ 2013-ին այն նկարել էր Kepler աստղադիտակը։ Հենց նրա անունով էլ կոչվել է մոլորակը, հայտնում է  Innogest–ը։

Kepler-62f–ը Երկիր մոլորակից մոտավորապես 1.2 լուսային տարվա հեռավորության վրա է գտնվում։ Չափերով այն Երկրից 40 տոկոսով մեծ է եւ պտտվում է իր աստղի շուրջ բնակության գոտու սահմաններում, այսինքն՝ նրա վրա պայմանները մոտ են մեր մոլորակի պայմաններին, եւ այնտեղ ջրի առաջացման հնարավորություն կա։ Թեպետ գիտնականները պարզել են, որ Kepler-62f–ից մինչեւ իր աստղն ընկած հեռավորությունը օպտիմալ է, միայն դրա հիման վրա մոլորակի վրա կյանք առաջանալու մասին խոսել չի կարելի։

Այդ պատճառով հաջորդ փուլում համակարգչային սիմուլյացիայի միջոցով պետք է ուսումնասիրվի Kepler-62f մոլորակի մթնոլորտը։

Հարավային Քալիֆորնիայի համալսարանի աստղագետ Աոմավա Շիլդսի խոսքով՝ մի շարք սցենարների համաձայն՝ մոլորակի մակերեսը բավական տաք է լինելու հեղուկ վիճակում ջրի գոյանալու համար, ինչը Kepler-62f–ը բնակելի մոլորակի կոչմանն արժանանալու վստահ հավակնորդ է դարձնում։

Աստղագետը նշում է, որ աստղից մինչեւ Kepler-62f նման հեռավորության վրա մոլորակի  մթնոլորտը պետք է ամբողջովին կազմված լինի ածխաթթու գազից եւ 3-5 անգամ ավելի հաստ լինի, քան Երկրինը, որպեսզի պահպանի ջերմությունը։ Եթե ածխաթթու գազը բավարար չլինի, ապա հավանականություն կա, որ մոլորակի ուղեծրի շարժման առանձնահատկության շնորհիվ տարվա որոշ ժամանակաշրջանում ջերմաստիճանը կարող է սառցակալելու ջերմաստիճանից վեր բարձրանալ, իսկ սառույցը՝ ժամանակավորապես հալվի։

Artsakhpress.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին