▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ատելություն կա հայկական միջավայրում. մարդիկ փրփուրը բերանին, պատրաստ են իրար խժռելու

Ատելություն կա, հայկական միջավայրում, հայությանն անհարիր, նախկինում ինձ անծանոթ ատելություն կա մարդկանց մեջ, մեկը մյուսի հանդեպ։ Իշխանություններն արժեզրկելով պետությունը, արժեզրկում են քաղաքացուն։ Քաղաքացիներն էլ՝ փրփուրը բերանին, պատրաստ են իրար խժռելու։

Բարիկադներ են՝ մի կողմում ռուսամետը, իր պուտինաֆիլությամբ, մյուս կողմում արևմտականը՝ իր ռուսատյացությամբ։ Երկուսի հիմքում էլ, Ռուսաստանի հանդեպ վերաբերմունքն է։

Մի կողմում՝ քիրստոնյաներն են, իրենց սնամեջ ծիսականությամբ, մյուսում արիներն են, հակառակվելու փնտրտուքի մեջ։ Երկուսն անհավատ են։

Մի կողմում իշխանություն է, կռացած օտարի առջև, մյուսում ժողովուրդն է՝ կռացած սրանց առջև։ Երկուսն էլ կռացած են։

Բարոյական անկումի մեջ աստղեր չեն վառվում։ Երկինքը մառախլապատ է։ Երկիրը մի ծառ է, բոլորն էլ նրա պտուղնեով են են սնվում։ Լոզունգներն են տարբեր։ Շինականն է, որ ջրում է, խնամում է ծառը, զինվորն է, որ ապահովում է նրա տեղը բաց երկնքի տակ։

Եկեք մեր փեշի քարը թափենք, և Դուք, որ ամեն ինչ գիտեք, ու վստահ եք Ձեր ուղու մեջ, և դուք, որ տիրացել եք ամեն բանի ու զիջել չեք ուզում։ Առջևում կոնֆլիկտ է ու անդունդ։
Դուրս գալու, բարձրանալու եղանակը մեկն է՝ ազգային համաձայության ճանապարհ՝ հանուն Հայաստանի, Հայ ժողովրդի։

Դավիթ Վանյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին