▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աղջիկները քարշակով տեղափոխվող Mercedes-ի միջից պարում էին «Գյումրվա տրնգին». Shamshyan.com

Shamshyan.com-ը գրել է. Երեկ՝ օգոստոսի 17-ին, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցների կողմից վարչական պատասխանատվության է ենթարկվել 60-ամյա Հայկ Միքայելյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս, վարելով ГАЗ KX 418-1 (G-53-12) մակնիշի 31 ՕՕ 793 համարանիշի ավտոտարհանիչ հատուկ տիպի ավտոմեքենան, քարշակելիս է եղել Mercedes մակնիշի 20 MM 999 համարանիշի ավտոմեքենան, որն ունեցել է տեխնիկական խնդիրներ և հնարավոր չի եղել այն գործարկել: Ճանապարհային ոստիկանությունը բազմիցս հորդորել է՝ եթե ավտոմեքենա են տարհանում, ապա քարշակի վարորդները նույնպես պետք է պահպանեն անվտանգության կանոնները, մինչդեռ Հ. Միքայելյանը թույլատրել էր, որպեսզի իր ավտոմեքենային բարձված Mercedes-ի մեջ մնային 4 կանայք, ովքեր Սևան-Երևան ավտոճանապարհին գլուխներն ու մարմինը կիսով չափ դուրս էին հանել ավտոմեքենայից և պարում էին:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին