▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այրվել են Թումանյան եւ Նալբանդյան խաչմերուկում տեղադրված 4 աղբամանները. հրդեհողները 26-ամյա տղա ու 23-ամյա աղջիկ են

Մայիսի 28-ին որոշ անձինք այրել են մայրաքաղաքի Թումանյան եւ Նալբանդյան փողոցների խաչմերուկում տեղադրված 4 աղբամաններն ու վնասել այդտեղ գործող սուպերմարկետի ապակիները: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ փոխանցել է Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Նա նաեւ նշել է, որ ոստիկանության Կենտրոնական բաժնի ու Երեւան քաղաքի վարչության քրեական հետախույզների համատեղ միջոցառմամբ, հունիսի 1-ին, ժամը 18.30-ին, արարքը կատարելու կասկածանքով Հերացու փողոցից բերման է ենթարկվել 26-ամյա մի երիտասարդ ու տվել խոստովանական բացատրություն:

«Պարզվել է, որ երիտասարդն արարքը կատարել է 23-ամյա մի աղջկա հետ, որը բացատրական աշխատանքների շնորհիվ, ժամը 19.00-ին կամավոր ներկայացել է ոստիկանության Կենտրոնական բաժին եւ տվել խոստովանական բացատրություն»,- գրել է Կարապետյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին