▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս ամենը` սեպտեմբերի 3-ի Մոսկվա-Երեւան դավադրության տրամաբանական ու անխուսափելի արդյունքն է

Միայն մի բան ավելացնեմ` ինչպես Գյումրվա սպանդը, սահմանային մահաբեր բախումները, այնպես էլ Արցախի արեւմտյան սահմանին կատարված ոճռագործությունը հանդիսանում են սեպտեմբերի 3-ի Մոսկվա-Երեւան դավադրության տրամաբանական ու անխուսափելի արդյունքը: 
Ով որ չեր ըմբոստանում Հայաստանի` ռուս-թյուրքական "անշրջելի" դաշինքին միանալուն, ով չեր հասկանում Ուկրաինայում մղվող պայքարի ու Կիեւի հաղթանակի կարեւորությունն ու անհրաժեշտությունը մեզ համար, պնդելով, որ "Մայդան մեզ պետք չէ", ով արդարացնում էր Ղրիմի զավթումն ու չարախոսում էր "եւրոպական փտած արժեքների" մասին, ով ժողովրդավարացման միակ հնարավոր գործընթացը փոխարինում էր ներքին պայմանավորվածություններով եւ անհանդուրժողականությամբ` չպետք է անկեղծ կամ կեղծավոր զարմանք հայտնի, որ սա պատահեց եւ որ Ցեղասպանության հարյուրամյակը մենք դիմավորում ենք նոր Ցեղասպանության մթնոլորտում: Ազատագրումը սկսվելու է Ազատության հրապարակից, համազգային հանրահավաքով ու հանրաքվե վերաճած ժողովրդական ազատ խորհրդարանական ընտրություններով: Այլընտրանքը` պալատական հեղաշրջումն է, հեղափոխության փոխարեն նոր տեղափոխություն եւ վերջնական ցեղափոխություն: Սա իմ համոզմունքն է:

Տիգրան Խզմալյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին