Կարծում եմ, որ նախախորհրդարանի հետ վերջերս բոլոր տեղի ունեցող այլանդակությունները մեկ նպատակով են` հասկացնել, որ Ապրիլի 24-ին չհամարձակվեք կրքեր բորբոքել, ջարդելու ենք, առանց նայելու, թե ով է:
Եթե մեկը կա, ով իշխանափոխության որևէ ռեալ շանս բաց չի թողել 2008-ից ու նետվել ա բարիկադների, դրանցից մեկը ես եմ: Բայց... այդ օրը դեմ եմ ու չեմ զարմանա, եթե բազմաթիվ ընդդիմադիրներ էլ դեմ լինեն:
Հասկանում եմ, որ այդ օրը Հայաստան են ժամանելու նաև բազմաթիվ սփյուռքահայեր (իսկ նախախորհրդարանի հիմնական ներուժը հենց Սփյուռքից է), կարող է թվալ, թե միջազգային հանրության ուշադրության ներքո չեն համարձակվի ջարդուփշուր անել ցուցարարներին...Չկա նման բան: Ռեժիմը վաղուց արդեն թքած ունի այդ ամենի վրա:
Պետք է հասկանալ մի պարզ բան` ռեժիմները գալիս ու գնում են, իսկ երկրիդ վարկանիշը, Ցեղասպանության հարցի պահանջատիրության պայքարը բաներ են, որ պիտի եկող սերունդների, հաջորդ իշխանությունների համար ուժեղ պահենք:
Այս ամենի վրա ռեժիմը վաղուց արդեն թքած ունի...
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet