▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսօր Բելլա Քոչարյանի ծննդյան տարեդարձն է

Ջերմորեն շնորհավորում եմ իմ երկար տարիների լավ բարեկամին ու ընկերոջը՝ տիկին ԲԵԼԼԱ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ՝ ծննդյան օրվա առթիվ:

Ուրախ եմ, որ մեր բարեկամությունը մի քանի տասնամյակի պատմություն ունի, որ այս բոլոր տարիներին մենք չենք կորցրել փոխադարձ համակրանքն ու վստահությունը: Ես շնորհակալ եմ ԲԵԼԼԱ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ՝ հաճախ ինձ սատարելու և իմ կողքին կանգնելու համար, շնորհակալ եմ շատ նախաձեռնությունների հանդեպ նրա մայրական գորովագութ վերաբերմունքի համար:

Մաղթում եմ կանացի անսահման երջանկություն և ուժ, արևշատություն:
Եվ ուզում եմ ամեն անգամ հանդիպելիս՝ բարևենք այնպես, ինչպես բարևել ենք միշտ...

Լևոն Մութաֆյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին