Ում պատմում եմ, ասում են, գրի թող բոլորն իմանա, որ դեռ այդպիսի մարդիկ կան.
Նստում եմ տաքսի, հասցեն ասում եմ, գնում ենք: Արդեն պիտի հասնենք տեղ, մեկ էլ բացում եմ պայուսակս ու հիշում, որ դրամապանակս թողել մեկ ուրիշ պայուսակում: Անհարմար եմ զգում, մտածում եմ ինչ ասեմ.
-Կներեք էլի, դուք հաճախ եք այնտեղով, որտեղից ես տաքսի նստեցի:
-Հա, աղջիկ ջան, ինչ է եղել:
-Կներեք էլի, ինձ շատ անհարմար եմ զգում, բայց դրամապանակս մոռացել եմ, կլինի ձեր հեռախոսի համարը վերցնեմ,այսօր երեկոյան, գաք մեր տուն տամ:
Սպասում եմ, որ հեսա կջղայնանա, կկոպտի.
-Ըըը, դե ինչ արած: Բա դու ինչ ես անելու առանց փող աղջիկ ջան:
-Դե տաքսիով կգնամ տուն, տեղում կտամ:/մտածում եմ՝ ստուգում է/
-Բա էդպես ոնց կլինի աղջիկ ջան, բա որ մի բան պատահի, գումար պետք գա:
-Չէ, ոչինչ մի բան կանեմ, շատ գործ չունեմ:
-Չէ այդպես չի լինի, արի ես քեզ փող տամ:
Չէ, շնորհակալ եմ...
Հանում ու 5000 դրամ մեկնում ինձ:
Ես զարմացած նայում եմ:
-Չէ ինչ եք անում, ուղղակի ձեր համարը տվեք, որ զանգեմ:
_Չէ աղջիկ ջան, ինչ ասես կարող է պատահել, վերցրու, երեկոյան կտաս:
Հիմա արդեն սկսում եմ իրեն համոզել, որ պետք չի ինձ փող տալ: Համոզում եմ մի կերպ, վերցնում եմ հեռախոսի համարը, իջնում: Երեկոյան զանգում եմ, գալիս է.
- Ինչքան պետք է վճարեմ:
-900
Հազար դրամանոցը մեկնում եմ, չի վերցնում, մինչև չեմ համաձայնում մանրը վերցնել...
Ում պատմում եմ, ասում են, գրի թող բոլորն իմանա, որ դեռ այդպիսի մարդիկ կան.
Նստում եմ տաքսի, հասցեն ասում եմ, գնում ենք: Արդեն պիտի հասնենք տեղ, մեկ էլ բացում եմ պայուսակս ու հիշում, որ դրամապանակս թողել մեկ ուրիշ պայուսակում: Անհարմար եմ զգում, մտածում եմ ինչ ասեմ.
-Կներեք էլի, դուք հաճախ եք այնտեղով, որտեղից ես տաքսի նստեցի:-Հա, աղջիկ ջան, ինչ է եղել:-Կներեք էլի, ինձ շատ անհարմար եմ զգում, բայց դրամապանակս մոռացել եմ, կլինի ձեր հեռախոսի համարը վերցնեմ,այսօր երեկոյան, գաք մեր տուն տամ:Սպասում եմ, որ հեսա կջղայնանա, կկոպտի.-Ըըը, դե ինչ արած: Բա դու ինչ ես անելու առանց փող աղջիկ ջան: -Դե տաքսիով կգնամ տուն, տեղում կտամ:/մտածում եմ՝ ստուգում է/-Բա էդպես ոնց կլինի աղջիկ ջան, բա որ մի բան պատահի, գումար պետք գա:-Չէ, ոչինչ մի բան կանեմ, շատ գործ չունեմ:-Չէ այդպես չի լինի, արի ես քեզ փող տամ:Չէ, շնորհակալ եմ...Հանում ու 5000 դրամ մեկնում ինձ: Ես զարմացած նայում եմ:-Չէ ինչ եք անում, ուղղակի ձեր համարը տվեք, որ զանգեմ:_Չէ աղջիկ ջան, ինչ ասես կարող է պատահել, վերցրու, երեկոյան կտաս:Հիմա արդեն սկսում եմ իրեն համոզել, որ պետք չի ինձ փող տալ: Համոզում եմ մի կերպ, վերցնում եմ հեռախոսի համարը, իջնում: Երեկոյան զանգում եմ, գալիս է.- Ինչքան պետք է վճարեմ:-900Հազար դրամանոցը մեկնում եմ, չի վերցնում, մինչև չեմ համաձայնում մանրը վերցնել...
Աստղիկ Խաչատրյան