▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այստեղ դուք ոչինչ եք, եթե ունեք պատվի, արժանապատվության և մարդկայնության զգացում

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Լիցկայի բեսպրեդելը Գորիսում շարունակվում է

Այն, որ Լիցկան կարող է հավակնել համաշխարհային ռեկորդ սահմանելու՝ լկտիության ու ցինիզմի դրսևորումներով՝ առ սեփական ժողովուրդ, դա նորություն չէր, բայց մեկ-մեկ շիվարում եմ,երբ տեսնում եմ թե ինչ համապաարփակ են բնութագրում այս երկու հատկանիշները տվյալ տմարդուն։
Ու հարցը անգամ նման դրսևորումների քանակը չէ, հարցը էն է, որ էս մարդը իրոք ոչ չափի, ոչ էլ սահմանի զգացում բացարձակապես չունի ու բառիս բուն իմաստով՝ մելչնիկ ա։
Ասածիս ապացույցը՝ Գորիսում անցկկացվող կադրային ջարդն է, որը մեր բալկոնից կրակելու մեծ գիտակը ձեռնարկել է, ինչ նորից ստացել է Սյունիքի մարզպետի կոչումը։
Գորիսի հիվանդանոցի արդեն նախկին տննտեսական մասի վարիչ Վրեժ Հովսեփյանը պատմել է, որ Լեռնահայաստանի առաջին ոււ վերջին պատմափիլիսոփան, ով իր դոկտորականը պաշտպանել էր Մարիոտ հյուրանոցում, արդեն աշխ-ատանքից հանել է հիվանդանոցի գլխավոր բժշկին, իրեն ու դեղատան վարիչն ու չեք հավատա, բայց պաշտոններին նշանակել է իր նախկին վարորդի որդուն, հարսին ու էլի ինչ որ 7 պորտ էն կողմ բարեկամների։
Ասում եմ էն տնաշենի գերդաստանն այնքան մեծ է, որ սենց տեմպերով, Սյունիքում չի մնա տենց քաղծառայողի ու պետական աշխատակցի պաշտոն, որը մեր հրաձիգ մարզպետը իրա բարեկամներով ու մանկլավիկներով չի լրացնի։
Ու ամենասարսափելին այն է, որ սա միանգամայն բնականոն բան է դարձել մեր երկրում ու այս տմարդուն պաշտոն տալուց ոչ ոք չէր էլ կասկածում, որ այդպես էլ լինելու էր՝ ոչ ժողովուրդը, ոչ էլ պաշտոն տվողները։
Բարի գալուստ Լիսկաների Հայաստան, այստեղ դուք ոչինչ եք, եթե ունեք պատվի, արժանապատվության և մարդկայնության զգացում։

 

Արմեն Հովսեփյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին