Իսկ ո՞վ է ասել, որ ՀՀ պաշտպանության նախարարի և ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարի իբր լռությունը անգործություն է նշանակում:Լավ էլի:Հո բանակը «գեղի կլուբ» չէ՞, որ ամեն կատարվածի ու պլանավորվածի, տակտիկայի ու մարտավարության մասին նախարարի մակարդակով ի լուր աշխարհի «կանգնեն ու գոռան»:
Նախ կան բաներ բանակի համար, որ պետք է պահվեն գաղտնի, երկրորդն էլ՝ երկու Հայկական բանակների մամուլի խոսնակներն էլ պարբերաբար հանդես են գալիս հաղորդագրություններով:
Գոնե բանակի հետ կապված հարցերում պետք է առավելագույնս զգուշավորություն ցուցաբերել, դա լինի լրատվականների մասով, թե՞ անհատ քաղաքացիների, իսկ տեղի ունեցածը ցույց է տալիս, որ իրավիճակին Հայկական կողմը շատ լավ է տիրապետում, և դա արդյոք՞ քիչ է հասկանալու համար, որ և ՀՀ պաշտպանության նախարարը, և թե ԼՂՀ ՊԲ-ի հրամանատարը <իրենց տեղում են >, որն էլ ուղղակի նշանակում է, որ անգործության մասին խոսելն անգամ եթե թշնամու ջրաղացին լցվող ջուր չհամարենք, ապա նվազագույնը՝ չի բխում Հայաստանի և ԼՂՀ-ի շահերից:
Բանակին վերաբերվող հարցերին մեծ պատասխանատվությամբ և մեծագույն զգուշավորությամբ է պետք մոտենալ և հիմա, և ընդհանրապես:
Բանակին վերաբերվող հարցերին մեծ պատասխանատվությամբ և մեծագույն զգուշավորությամբ է պետք մոտենալ
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet