Երեկ inchka.am կայքում հրապարակվել էին գրեթե բոլորիս տվյալները` հեռախոսահամար, անուն ազգանուն, բնակության վայր: Ըստ մեր տեղեկությունների այս տվյալները գողացվել են բջջային օպերատորների սերվերներից: Այժմ խնդրում եմ, որ բջջային օպերատորները հանդես գան հայտարարությամբ և բացատրություն տան, թե ինչու ժամանակին չեն տեղեկացրել և ինչու ժամանակին չեն ներդրվել անվտանգության մեխանիզմներ, որ մեր անձնական տվյալները լինեին պաշտպանված` այլ ոչ թե բոլորին հասանելի:
Նշենք, որ Inchka.am կայքը բարձրացված աղմուկից հետո շուտով արգելափակվելու է:
«Կան մարդիկ, որոնք կարծում են, որ կայքի պարունակած ինֆորմացիան ունի անօրինական բնույթ:Ցավով եմ նշում, որ այս բազան հնարավոր է արգելափակվի, բայց դա ձեր իրավունք է և ես պարտավոր եմ վարվել այնպես, ինչպես մեծամասնությունն է պահանջում»,-գրված է կայքում: