Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով 2014 թվականը՝ ներկայացրեց ժողովրդագրական իրավիճակը, բնական շարժի ցուցանիշները` ծնելիություն մահացություն, ամուսնություն-ամուսնալուծություն հարաբերակցությունը:
«Բնակչության թվաքանակը տարեսկզբի դրությամբ կազմել է 3.10600, 3.17.000-ի համեմատ: Այսինքն՝ 6.5 հազարով բնակչության քանակը նվազել է: Բոլոր մարզերում բնակիչների թվի նվազում է արձանագրվել: Իսկ Երևանում տարեսկզբի դրությմաբ մշտական բնակչության թվաքանակը 1.71600 է՝ 1.68300-ի համեմատ:
Հանրապետություն մուտքերը կազմել են 2 միլիոն 734596, ելքերը՝ 2.776268: Մուտքերի և ելքերի հաշվեկշիռը կազմել է -41672»,-տեղեկացրեց ԱՎԾ մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետը:
Անի Կարապետյան