Դա միջամտություն չէ, և այն մարդիկ, ովքեր փորձում են դա որակել որպես ուրիշ երկրի միջամտություն, դրանք ուղղակի կեղտոտ խաղեր են. այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, Ռոբերտ Քոչարյանի դատական նիստից առաջ ասաց նրա կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի, որ Արցախի նախկին և ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը երաշխավորություն են ներկայացրել իր հոր գործով և արդյո՞ք դա մյուս պետության միջատություն չէ:
«Երաշխավորությունը դա միջամտություն չէ: Իսկ ինչո՞ւ պետք է չանեն, իրենց ընկերն է, մարտական ընկերն է, ձեզ թվում է՝ ձեռները ծալած պետք է նստե՞ն»,- ասաց Լևոն Քոչարյանը:
Հիշեցնենք, որ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրի դիմաց շարունակվում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կողմ և դեմ ակցիաները:
Կարդացեք նաև՝ Ոչ, ես միլիարդատեր չեմ, միլիոնատեր` միգուցե. Լևոն Քոչարյան
Լևոն Քոչարյանը՝ դատարանի մոտ հոր դեմ ակցիա անողների մասին
Պատրաստ եմ հանդիպել Մարտի 1-ի զոհ Գոռ Քլոյանի հոր հետ. Լևոն Քոչարյան