▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ցմահ դատապարտյալ Սողոմոն Քոչարյանն ազատ արձակվեց

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ հոկտեմբերի 22-ին, բավարարեց ցմահ ազատազրկված Սողոմոն Քոչարյանի ներկայացուցիչ Գրիշա Բալասանյանի միջնորդությունը և Սողոմոն Քոչարյանին հիվանդության հիմքով ազատեց հետագա պատիժը կրելուց։

Դատարանը որոշեց բավարարել միջնորդությունը՝ հաշվի առնելով ցմահ դատապարտյալի ծանր հիվանդությունը. նա այսուհետ պատիժը կկրի ազատ ռեժիմ պայմաններում:

Հիշեցնենք, որ Սողոմոն Քոչարյանը Արցախյան պատերազմի մասնակից է, 2-րդ կարգի հաշմանդամ, մահապատժի է դատապարտվել՝ Իրանի քաղաքացի Փուր Միրզա-Բեկի սպանության համար: 2003թ-ին ՀՀ Նախագահի հրամանագրով այդ դատավճիռը փոխարինվել էր ցմահ ազատազրկմամբ։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին