tert.am-ի փոխանցմամբ՝ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում այսօր Հայկ Կյուրեղյանի գործով առաջին դատական նիստն է եղել, որը րոպեներ անց հետաձգվել է:
Դատարանի դահլիճում ներկաները նրան դիմավորել են հոտնկայս ծափահարություններով, ինչպես նաև «հերո՛ս, հերո՛ս» վանկարկումներով:
Երբ ներս է մտել դատավոր Արմեն Բեկթաշյանը, Հայկ Կյուրեղյանը ոտքի չի կանգնել և հայտարարել է, որ չի հարգում այդ կառույցը և չի համարում արդարադատություն իրականացնող: Ապա նա նշել է, որ դեռ չի կողմնորոշվել պաշտպանի հարցում, որից հետո դատավորը հետաձգել է դատական նիստը:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում այսօր Հայկ Կյուրեղյանի գործով առաջին դատական նիստն էր, որը րոպեներ անց հետաձգվեց:
Դատարանի դահլիճում ներկաները նրան դիմավորեցին հոտնկայս ծափահարություններով, ինչպես նաև «հերո՛ս, հերո՛ս» վանկարկումներով:
Երբ ներս մտավ դատավոր Արմեն Բեկթաշյանը, Հայկ Կյուրեղյանը ոտքի չկանգնեց և հայտարարեց, որ չի հարգում այդ կառույցը և չի համարում արդարադատություն իրականացնող: Ապա նա նշեց, որ դեռ չի կողմնորոշվել պաշտպանի հարցում, որից հետո դատավորը հետաձգեց դատական նիստը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում