«Ես ոգևորված էի, որ երկու նախագահներն էլ ցանկանում են հակամարտությունը դադարեցնել բանակցային ճանապարհով: Նրանք միմյանց հստակ հասկացնել տվեցին, որ եկել է խաղաղության ժամանակը, և որ հայերի ու ադրբեջանցիների միջև առկա թշնամանքը պետք է իր տեղը զիջի համագործակցության նոր ժամանակաշրջանին». ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիք (168 Ժամ):
Ես հասկանում եմ, որ դիվանագիտությունը սուտ խոսելու արվեստ է, սակայն աս մեկը չափից անցնում է. եթե Ալիևն իր երկրում ստիպել է դադարեցնել երկու հասարակությունների միջև շփումները, ինչ համագործակցության մասին է խոսքը: Իսկ եթե պարոն Ուորլիքի կարծիքով հնարավոր է համագործակցություն որևէ շփման բացակայության դեպքում՝ բացի զուտ նախագահ-արտգործնախարար պաշտոնական մակարդակից, ապա կարծում եմ, որ ինքն արժանի է ՀակաՆոբելյան մրցանակի: