▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դմիտրի Կիսելյովը անհանգստանում է Ադրբեջանի համար

Ռուսաստանյան РТР հեռուստաընկերությամբ հեռարձակվող Դմիտրի Կիսելյովի "Вести недели"-ի այսօրվա թողարկման տասը րոպեն տրամադրված էր Ադրբեջանին..Հաղորդման հեղինակը ոչ միայն ինքն անդրադարձավ Ադրբեջանի նկատմաբ եվրոպացիների անարդար վերաբերմունքին,այլև հատուկ թղթակից էր ուղարկել Բաքու՝"հետաքննություն" կազմակերպելու համար...Կիսելյովի բերանից դուրս թռած առաջին իսկ բառը ապացուցեց,որ Ադրբեջանից սպասվելիք հեռուստառեպորտաժն՝ Ի.Ալիևի գովազդն է լինելու...Դ.Կիսելյովն անդրադարձավ Եվրախորհրդարանի կողմից սեպտեմբերի 11-ին ընդունված և 24 կետից բաղկացած Ադրբեջանի դեմ կիրառվելիք պատժամիջոցների փաստաթղրին...Այն ներկայացնելուց ՌՈՒՍԱԼԵԶՈՒ վարորդասեր Կիսելյովն ասաց."Եվրախորհրդարանն Ադրբեջանին մեղադրում է ԻԲՐԵՎ թե մադրու իրավունքների ոտնահարման մեջ"...Դե ինչ,Կիսելյովի համար իր գործընկերներ Խադիջա Իսմայիլովային,Փարվիզ Գամիշլիին,Օմար Մամեդովին,Ռաուֆ Միրկադիրովին և այլ լրագրողների ձերբակալումը մարդու իրավունքների ոտնահարում չէ... "Вести недели"-ին դուր չէր եկել եվրախորհրդարանի "ԿԵՂԾԱՐԱՐ" պատգամավորների այն թեզը,որ վերջերս սպանված լրագրող Ռասիմ Ալիևը սպանվել է քաղաքական դրդապատճառներով...Այն հերքելու համար Կիսելյովի անպատկառ լրագրողը գնացել էր Ռ.Ալիևի սգավոր ծնողներից հարցազրույց վերցնելու,որոնք գիտենալով ալիևյան դաժանությունները ստիպաված էին ընդունել ուրիշի վիշտը չհարգող սույն սուբյեկտին և ասել այն,ինչ պետք էր Ի.Ալիևի քարոզիչներին..Սակայն չգիտես ինչու՞ Կիսելյովի էմիսարը չէր այցելել Հեյդար և Իլհամ Ալիևների կառավարման օրոք սպանված կամ բանտարկված այլ լրագրողների հարազատներին՝նոյնաբովանդակ հարցով...Օրինակ՝շատ լավ կլիներ այցելեր Խ.Իսմայիլովայի կամ Յունուս ամուսինների հարազատներին և հարցներ,թե ինչպե՞ս են նրանք գնահատում իրենց բարեկամների վերաբերյալ ընդունված դատավճիռները...Կարելի է ասել,որ այդ 24 կետից բաղակացած հակաազերիական փաստաթղթում միակ սխալը ՝Ռ.Ալիևի սպանության քաղաքականացումն էր,որի մասին բարձրաձայնեց Կիսելյովը...Մյուս կետերի հետ նա ամբողջովին համաձայն է,քանի որ նրանց մասին խոսք չգնաց...Բաքվում հյուրընկալած լրագորղը Ադրբեաջնի ոչ ժողովրդավարական իմիջի մասին հարցեր էր տալիս այնտեղ գտնվող գերմանացի մի երկու կիսահարբած "տուրիստուհիների",որոնք մինչ նրանց հարցն ուղղելը պարում ու բղավում էի "Ազերբայջան,Բաքուուու",իսկ հետո էլ բացատրում,թե ինչպես լավ են նրանց այդտեղ վերաբերվում...Հարբած գերմանուհիներին այցելելու փոխարեն և իամանլու,թե իրականում Ադրբեջանը սարսափելի երկիր է,թե՝ոչ РТР-ի լրագրողը ճիշտ կաներ գնար Մինգեչաուր և այցելեր վերջերս տեղի ոստիկանատանը սպանված երիտասարդի ծնողներին ու հետաքրքրվեր տեղի Մեյդան TV հեռուստաընկերության աշխատակիցներից,թե ինչու՞ են նրանց կոլեկտիվի 5-6 լրագրողների այս երեք օրում ձերբակալել...Հավելեմ,որ նույն ադրբեջանցի իրավապաշտպանների տվյալներով Ադրբեջանում կա մոտ 100 քաղբանտարկյալ...Բայց ո՛չ,Դ.Կիսելյովին դա հետաքրքիր չէ..Նա և Եվրոպայից վիրավորված ալիևյան սպասավորները ունեն մեկ թշնամի՝ԱՐԵՎՄՈՒՏՔԸ...Դրա համար էլ Դ.Կիսելյովը երբեք չի անդրադառնում այն հարցերին,որը հետաքրքրում է ռուս հեռուստադիտողին,որը վերաբերվում է Ադրբեջանին...Օրինակ՝ ինչու՞ 1989 թ-ին կես միլիոն ռուսներից հիմա "տոլերանտ" Ադրբեջանում մնացել 90-100 հազար...Ինչու՞ երկու տարի առաջ Ի.Ալիևը ՎՌՆԴԵՑ ռուսներին Գաբալայի ՌԼԿ-ից...Ինչու՞ է Ադրբեջանը մինչև հիմա ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ քաղաքականություն է վարում՝հովանավորելով Վրաստանին և Ուկրաինային կամ չի ճանաչում Ղրիմը որպես ՌԴ-ի մաս...Ու այսպիսի ԻՆՉՈՒՆԵՐԸ բազմաթիվ են...
Հ.Գ. "Вести недели"-ին և նրա ՉԽՈՐՏԱԿՎՈՂ հեղինակ և վարող Դմիտրի Կիսելյովը լավ կլիներ այս օրերին նաև անդրադառնար հայ-ադրբեջանական սահմանին վերջին շրջանում սրված իրավիճակին և այն ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ,որն ունի Ռուսաստանը և ՓՈՒՉԻԿ կամ ինչպես ՀԵԳՆԵԼՈՎ ազերի լրագրողներն են ասում՝"Պուտինյան ՆԱՏՈ-ն" Հայաստանի հանդեպ...Սակայն ռուսաստանյան ՊԵՏԱԿԱՆ РТР հեռուստաընկերությունը և նրա "Вести" լրատվական ծրագրի վարողներ Սերգեյ Բրիլյովը և Դմիտրի Կիսելյովը ԵՐԲԵՔ չեն թաքցրել իրենց ՍԵՐԸ Ադրբեջանի և հատկապես Ալիևների ընտանիքի հանդեպ՝դառնալով Ադրբեջանի և Ալիևների վճարովի օմբուդսմենները ԱՊՀ տարածքում...
Բաքվի նավթախավիարային դիվանագիտությունը Եվրոպայում տանուլ է տալիս...Ալիևիների միակ հույսը Ռուսաստանն է,որտեղ կան Գուսմանները,Ժիրինովսկին և նրա կուսակից Սավելևը,Կիսելյովը,Բրիտիկովը և այլն...ՌԴ-ի դեմ պատժամիջոցները պարարտ հող են ստեղծել Բաքվի համար՝ ռուսաստանյան պաշտոնյաներին և լրագրողներին ավելի ԷԺԱՆ գնելու...

Գագիկ Համբարյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին