Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Որոշ լրատվամիջոցներ 2 օր է գրում են, որ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն առաջիկա 1-2 ամսում կնշանակվի ՀՀ վարչապետ:
Նախ միանգամից նշեմ, որ տեղեկատվությունը պոզով-պոչով մեծ կեղծիք է: Միաժամանակ բոլորովին էլ ցանկություն չունեմ խոսքերիս ճշմարտացիությունը ապացուցող քաղաքական փաստարկներ ևս ներկայացնել, քանի որ ինչ-որ մի կիսախելագարի հրապարակած մտացածին հոդվածի վրա ժամանակ ծախսելը առնվազն անմտություն է: Սակայն մի քանի դիտարկում այնուամենայնիվ կանեմ: Այո, ՕԵԿ-ում եռուզեռ է, արդեն 17 տարի, քանի որ կուսակցությունն աշխատում է, ինչպես միշտ: Սա Լևոն Մութաֆյան անունը կրող մարդուն, ով հեղինակն է այս ստի, պետք է որ արտառոց չթվար, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ նույն եռուզեռի մեջ ինքն էլ է եղել: Դե «Օրինաց երկիր» պաշտոնաթերթի խմբագրի տեղակալ է եղել այս մարդը:
Կուսակցությանն ու նրա նախագահին մատուցած այլ ծառայությունների մասին էլ չասեմ՝ գրքեր է գրել Արթուր Բաղդասարյանի, պատգամավորների մասին:Գյումրուց վտարված սույն Մութաֆյանը իբր տեղյակ է Արթուր Բաղդասարյան-Սերժ Սարգսյան ինչ-որ պայմանավորվածությունների մասին, նույնիսկ ոչ ավել ոչ պակաս Սերժ Սարգսյանի մինիմում ծրագրերի մասին է խոսում: Այստեղ են ասել՝ իյա˜, լո՞ւրջ:
Տո այ ալամեզոն, դու թամամ քո մասին բավարար տեղեկատվության չես տիրապետում, ուր մնաց ուրիշների: Դե հասկանալի է՝ նման տեղեկատվության տարածման պատճառը: Ամեն գնով մարդկանց համոզել, որ Արթուր Բաղդասարյանն իշխանությունների հետ գաղտնի պայմանավորվածություններ ունի: Ջհանդամ, թե դրան կհավատան ինքը՝ Մութաֆյանը, իր տերը՝ պատվիրատուն, ու մի քանի հարյուր հոգի: Էլի քյարա:
Ինչևէ, Մութաֆյանի մաքսիմում այս ծրագիրն էլ իր ՕԳԳ-ի նման զրո է: Ինչքան էլ ինձ համար տհաճ էր այս մարդու մասին խոսելը, այնուամենայնիվ, պետք է դա անեի՝ միայն նրա համար, որ մութաֆյանանմանների կեղտոտ ստերը հասարակությանը չմատուցվի որպես ճշմարտություն և որպեսզի լրատվամիջոցներին հայտնի դառնա, թե որտեղից է քամին փչում:
Եվ քանի որ այս Մութաֆյանից ոչ մի կերպ պրծում չունենք արդեն որերորդ տարին է, ակամայից հիշեցի մի պատմություն: «Լորդը դրսում աղմուկ լսելով հարցնում է ծառային.
-Այդ ի՞նչ աղմուկ է Ջոն:
-Ցույց է, Սըր:
-Իսկ ովքե՞ր են ցուցարարները, Ջոն:
-Պոռնիկներն են, Սըր:
-Իսկ ինչի՞ց են բողոքում, սոցիալական վիճակի՞ց:
-Ոչ, Սըր:
-Միգուցե հարկերի՞ց, կամ խտրականությունի՞ց…
-Ոչ, Սըր:
-Բա ինչու՞ են ցույց անում Ջոն:
-Դե… պոռնիկներ են, Սըր…»: