▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գերմանիան` ԱՄՆ-ին. «Ինձանից «ձեռք քաշեք»

Գերմանիան հայտնվել է երկու քարի արանքում: Մի կողմից գտնվելով արևմտյան բլոկում` պետք է ցուցաբերի համապատասխան դիրքորոշում Ռուսաստանի նկատմամբ, մյուս կողմից այդ «համապատասխան դիրքորոշմումը» ցուցաբերլը ըստ էության դարձել է անհնար` ելնելով մի շարք ներքին, օբյեկտիվ հանգամանքներից: Մի խոսքով այդ երկրի ի դեմս կանցլեր Անգելա Մերկելի հանդեպ գործադրվում են լուրջ ճնշումներ տարբեր կողմերից:

Բանն այն է, որ այսօրվա դրությամբ ԱՄՆ-ն ցանկանում է կոնսոլիդացնել արևմտյան բլոկի բոլոր երկրների ուժերը և միահամոռ ջանքերով տնտեսական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի հանդեպ` այդպիսով ստիպելով վերջինիս «նահանջել» Ուկրաինայի հարցում: Այսօր նույնիսկ սպասվում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հանդիպումը Վաշինգտոն, որի ժամանակ պետք է քննարկվի նաև տվյալ հարցը: Մյուս կողմից, սակայն, խոշոր բիզնեսը Գերմանիյաում BASF-ը, Siemens-ը, Volkswagen-ը, Adidas-ը ինչպես նաև Deutsche Bank դեմ են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը և նույնիսկ պահանջում մեղմացնել արդեն իսկ գործող պատժամիջոցները: «Գերմանիայի ձեռնարկատերերի ասոցիացիայի» նախագահ Էկհարդ Կորդեսը հայտարարել է, որ պետք է նստել բանակցությունների սեղանի շուրջ և լուծել այս հարցը (Ուկրաինական ճգնաժամը) խաղաղ ճանապարհով:

Մի խոսքով ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ Արևմուտքը պարզապես օբյեկտիվորեն չի կարողանում միասնական դիրքորոշում որդեգրել Ռուսաստանի նկատմամբ: Ամերիկյան Wall Street Journal-ի փոխանցմամբ Մերկելն Օբամայի հետ սպասվելիք հանդիպման ժամանակ փորձելու է բացարտել, որ Գերմանիան չի կարող շարունակել վատթարացնել իր հարաբերությունների Ռուսաստանի հետ: Այլ կերպ ասած մեզանից «ձեռք քաշեք»: Իհարկե ժամանակը ցույց կտա, թե Մերկելն Օբամային կոնկրետ ինչ կասի, բայց փաստը մնում է փաստ, որ Մերկելը պարզապես չի կարող հանուն ԱՄՆ-ի դեմ դուրս գալ սեփական տնտեսվարողների, ինչպես նաև վերջին հաշվով սեփական պետության դեմ, քանի որ ցանկացած բացասական զարգացում Ռուսաստանի հետ հարաբերություններում առաջին հերթին բացասաբար անդրադառնալու է հենց Գերմանիայի սեցիալ-տնտեսական զարգացման վրա:

Կարճ ասած Գերմանիան` Մերկելը, կանգնած է երկընտրանքի առջև: Մի կողմից Գերմանիայի հեղինակության հարցն է միջազգային հանրության շրջանում, ինչպես նաև դաշնակցային հարաբերությունները արևմտյան բլոկի երկրների և առաջին հերթին ԱՄՆ-ի հետ, մյուս կողմից էլ Գերմանիայի խոշոր բիզնեսի անմիջական շահերն են, որոնց անտեսումը թանկ կնստի, թե Մերկելի վրա, որպես քաղաքական գործչի, թե, ամբողջ պետության վրա առհասարակ` տնտեսության վրա բացասական անդրադարձի տեսքով:

Հայկ Թամրազյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին