▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գոնե այսօր ու վաղը պետք է դադարեցնել բոլոր շահարկումները՝ Գյումրիի սպանդի վերաբերյալ

Գոնե այսօր ու վաղը պետք է դադարեցնել բոլոր տիպի շահարկումները՝ կապված Գյումրիի սպանդի վերաբերյալ։ Ու խոսքը չի գնում միայն այն մի քանի զազրելի լրատվամիջոցների մասին, ովքեր ամեն ինչի մեջ փորձում էին ավելի շատ էջադիտում ապահովելու հնարավորություն տեսնել, կամ էլ իրենց քաղաքական պատվերները կատարել։

Հունվարի 12-ին մենք շոկի մեջ էինք, մեր մեծ մասը լիարժեք չէր էլ գիտակցում կատարավածն ու դրա մասշտաբները։ Համենայն դեպս, ինձ մոտ որ այդպես էր։ Որպես հետևանք՝ բազմաթիվ արձագանքներ ու գործողություններ եղան, բազմաթիվ հրապարակումներ ու կարծիքներ հնչեցին որոնք հնչեցնել պետք չէ ու որոնք կարող էին խնդիրններ ստեղծ, իսկ որոշ դեպքերում՝ ստեղծեցին էլ։

Հիմա Սերյոժան էլ չկա։ Այսօր նրա հոգեհանգիստն է, վաղը՝ թաղումը։ Կարծում եմ Սերյոժայի ու Ավետիսյանների հանդեպ հարգանքի լավագույն տուրքը կլինի այն, որ մենք անգամ ֆեյսբուքում այս երկու օրվա համար որդեգրենք պատշաճ կեցվածք, թարգենք գզվրտոցները ու մտավարժանքները, չներքաշվենք տարբեր ռանգի հիմարների ու սադրիչների կողմից հրահրվող գզվրտոցներին։ Համենայն դեպս, ինքս կփորձեմ վարվել հենց այդ կերպ։

Ինչ վերաբերում է սպանության գործի քննության ընթացքին, ապա հայակական կողմը դատական փորձաքննություն է նշանակել, որպեսզի սպառիչ պատասխան տրվի այն հարցին, թե ինչ զենքից են սպաննվել Ավետիսյանները ու այս հարցի պատասխանը վերջնականապես վերջակետ կդնի այն սակավաթիվ մարդկանց կասկածների վրա, ովքեր մինչև հիմա կասկածներ ունեն, որ «Պերմյակովի գլխին սարքած կարան լինեն»։

Բացի դրանից, նշանակվել է քննչական էքսպերիմենտ, որի շրջանակներում տականքը պետք է հանցանքի վայրում մանրամասն նկարագրի ու ցույց տա իր գործողությունները։ Սա էլ խիստ կարևոր է ու թեև կա հավանականություն, որ հանրության լայն շերտերը միանգամից չեն ծանոթանա նախաքննության շրջանակներում արվող այս պրոցեսսների արդյյունքներին, բբայց հիմա արդեն կարելի է վստահորեն ասել, որ այս ամենի արդյունքում վստահաբար կարելի կլինի սպառիչ ու միանշանակ պատասխան տալ այն հարցին, թե արդյոք Պերմյակովը միայնակ է գործել (անձամբ ես դրանում կասկած չունեմ)։

Կոնստանտին Տեր-Նակալյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին