▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյուղնախարարությունը գործարքի մեջ է մտել

«Հայաստանն աշխարհի միակ երկիրն է, որտեղ տարեմուտի նախաշեմին ոչ թե գների իջեցում, այլ բարձրացում է արձանագրվում: Աշխարհի գրեթե բոլոր երկրներում ապրանքների գներն իջեցվում են՝ առևտրաշրջանառության ծավալները մեծացնելու, մարդկանց տոն պարգևելու համար, իսկ ահա Հայաստանում հակառակն են անում՝ գերշահույթ ստանալու և մարդկանց տրամադրությունները փչացնելու, շատերին ամանորյա սեղաններ բացելու հնարավորությունից զրկելու համար:
Այս տարի արտադրողներից և վաճառողներից շատերի գերշահույթներն ապահովելու գործին է լծվել նաև գյուղատնտեսության նախարարությունը՝ արդարացնելով վերջին օրերին արձանագրվող ձվի դեֆիցիտը: Նախարարությունը ոչ ավել, ոչ պակաս՝ հայտարարում է, թե օրական արտադրվող 90 հազար ձվի 25 տոկոսը պահեստավորվում է՝ տարեմուտի նախօրյակին վաճառելու համար: Մի կողմ թողնենք այն խնդիրը, նախարարությունն ինքնին նպաստում է սննդի անվտանգության կանոնների խախտմանը, պայմաններ ստեղծում՝ բնակչությանը ժամկետանց ձվեր վաճառելու համար: Սրանք, իհարկե, լուրջ քննարկման և դատապարտման անհրաժեշտությունն ունեն:
Սակայն նախարարությունն արդարացնելով արհեստական դեֆիցիտը, ըստ էության, աջակցում է այն բանին, որ արդեն հիմա բարձրանա ձվի գինը, դեֆիցիտը տանի դեպի գնաճ: Իսկ սա նշանակում է, որ ձու արտադրողները նպատակ ունեն արդեն հիմա բարձրացնել ձվի գինը՝ տարեմուտի նախօրյակին այն կրկնապատկելու համար և ապահովելու առավել մեծ գերշահույթներ: Թվում էր, թե պետության կողմից լիազորված մարմինը՝ գյուղնախարարությունը, պիտի պայքարեր այն բանի դեմ, որպեսզի արհեստական դեֆիցիտ ու գնաճ չգրանցվի, մինչդեռ հենց Սերգո Կարապետյանի գլխավորած գերատեսչությունն է գնում դեպի սոցիալական իրավիճակի սրումն ու արտադրողների քմահաճույքների բավարարումը
»,-գրել է Լևոն Մութաֆյանը ֆեյսբուքյան իր էջում՝ նախաբանում նշելով. 

« ՀՈՒՍՈՎ ԵՄ, ՈՐ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆՆ ՈՒ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆԸ ,,ԳՈՐԾ ՏՎՈՂ,, ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐ ՍԵՐԳՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ,,ՇՊԻԿՆԵՐԸ,, ՍԱ ԿԿԱՐԴԱՆ ԵՎ ԿԶԵԿՈՒՑԵՆ ,,ՊԱՏՐՈՆԻՆ,, (ի դեպ, պատրոն՝ ղեկավար է նշանակում)...»

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին