▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հաճախորդը մտել է խանութ և հափշտակել աշխատակցուհու հեռախոսը

 

Հաճախորդը մտել է խանութ և հափշտակել աշխատակցուհու հեռախոսը (տեսագրություն)
Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում 
հարուցվել է քրեական գործ՝ «Օպտիկ Սթայլ»  խանութի սրահից գողություն կատարելու դեպքի առթիվ, որի 
շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի  
ինքնությունը։
Հունվարի  12-ին` ժամը  18:00-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձն  
«Օպտիկ Սթայլ» խանութի սրահի սեղանի վրայից գաղտնի հափշտակել է աշխատակցուհուն պատկանող  
հեռախոսը` վերջինիս պատճառելով զգալի չափի գույքային վնաս:
 Դեպքի վայրի զննությամբ` «Օպտիկ Սթայլ» խանութից առգրավվել է տեսանկարահանող սարքի՝ դեպքի 
օրվա  տեսագրությունը, որտեղ արձանագրված է գողության պահը:
Ովքեր ճանաչում են տեսագրությունում պատկերված անձին  կամ որևէ տեղեկություն ունեն  նրա 
ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն 
և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:
Տեսագրությունը՝ կից    https://www.youtube.com/watch?v=NH6F2Z0QEhw&feature
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա 
մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` 
օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի բաժին

Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Օպտիկ Սթայլ»  խանութի սրահից գողություն կատարելու դեպքի առթիվ, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի  
ինքնությունը։

Հունվարի  12-ին` ժամը  18:00-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձն  «Օպտիկ Սթայլ» խանութի սրահի սեղանի վրայից գաղտնի հափշտակել է աշխատակցուհուն պատկանող  հեռախոսը` վերջինիս պատճառելով զգալի չափի գույքային վնաս: Դեպքի վայրի զննությամբ` «Օպտիկ Սթայլ» խանութից առգրավվել է տեսանկարահանող սարքի՝ դեպքի օրվա  տեսագրությունը, որտեղ արձանագրված է գողության պահը:

Ովքեր ճանաչում են տեսագրությունում պատկերված անձին  կամ որևէ տեղեկություն ունեն  նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:

 



Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին