Նախկին ԱԺ պատգամավորը ձերբակալվել է: Slaq.am-ի տեղեկություններով` քիչ առաջ ոստիկանության Արմավիրի մարզի Էջմիածնի բաժին է բերման ենթարկվել ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ): Մեր տեղեկություններով` Հակոբյանին ձերբակալել և ոստիկանության բաժին է տարել հարկային տեսուչը: Իսկ թե որն է պատճառը` դեռևս հայտնի չէ: Հանգամանքները պարզվում են:
Մանրամասները` քիչ անց
Asekose.am-ի տեղեկություններով` այսօր ոստիկանության Արմավիրի մարզի Վաղարշապատի բաժին է բերման ենթարկվել ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ): Գործարարին ձերբակալելու որոշում է կայացրել Հարկայինի քննիչը:
Ըստ ասեկոսեների, Հակոբ Հակոբյանին բերման են ենթարկել ոստիկանության աշխատակիցները, ապա տեղափոխել են ձերբակալվածների պահման վայր: Թե որն է պատճառը և այլ մանրամասներ կներկայացնենք առաջիկայում: