«Քանի՞ անգամ կարելի է հանրահավաք անել, մեկ է, դա ոչ մի օգուտ չի տալիս, ամբողջ ժողովուրդը պետք է գնա, դրանց շենքերի առաջ կանգնի ու չթողնի, որ ներս մտնեն ՝ աշխատանքի գնան»- իշխանափոխության իր «դեղատոմսն» առաջարկեց մի վանաձորցի թոշակառու, «դրանց» ասելով նկատի ունենալով իշխանություններին:
Այնուհետ նա սկսեց մատնանշել իշխանական թեւի այն պատգամավորներին, որոնցից հատկապես «զզվում» է ՝ոչ ժողովրդանպաստ գործունեության համար:
«Բա ինչի՞ պետք ա իշխանափոխություն ուզեն, ահագին աշխատավարձ են ստանում, դեռ բիզնեսներ էլ ունեն»,- ամփոփեց իմ զրուցակիցը՝ իր «չսիրած» պատգամավորների հասցեին: Զիմզիմովի ասած ՝«համ փուղ, համ ջեհել կնիկ»...
«Խաթաբալայի» մեկ այլ հերոս էլ կասեր ՝«Ի՜...հողեմ դրանց պետլած գլուխը»...