▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հաղթեց ՀԷՑ-ի թիմն, իսկ մրցանակները հանձնեց Խորեն Հովհաննիսյանը

Օրրան բարեգործական հասարակական կազմակերպությունը երեխաների իրավունքերի պաշտպանության միջազգային տոնի կապակցությամբ կազմակերպել էր մինի ֆուտբոլի բարեգործական առաջնություն, որի նպատակն էր դրամահավաք իրականացնել՝ Օրրանի երևանյան և վանաձորյան կենտրոնների շուրջ 200 կարիքավոր երեխաների ամառային հանգիստը կազմակերպելու համար:

Բարեգործական մրցույթին իրենց մասնակցությունը ցուցաբերեցին Կոկա Կոլան, Հայաստանի Էլեկտրական Ցանցերը, Ֆինքա վարկային կազմակերպությունը, HSBC բանկը, Ռոսգոսստրախ Արմենիան, Գրանթ Թորնթոնը, ՄեդիաՄաքսը, Ցեպելին Արմենիան, որոնք հավաքվել էին մեկ գաղափարի շուրջ՝ օգնել կարիքավոր երեխաներին: Մրցաշարը կայացավ Վահագնի թաղամասի Արարատ Գոլֆի ակումբում, որը Օրրանին մեծահոգաբար տրամադրեց Հովնանյանների ընտանիքը:

Բարեգործական այս միջոցառմանն իրենց ներդրումն ունեցան նաև Տաշիր Պիցցան՝ իր ախորժալի պիցաններով, ԿոկաԿոլան՝ իր զովացուցիչ ըմպելիքներով, Աշտարակ Կաթը՝ իր անուշահամ պաղպաղակներով, և Բեկոն պրոդուկտը՝ իր համեղ մսամթերքով:

Որքան էլ մրցույթը բարեգործական բնույթ ուներ, այնուամենայնիվ,այն կայացավ թեժ մրցակցության պայմաններում, որտեղ առաջին հորիզոնականը զբաղեցրեց ՀԷՑ-ի թիմը, երկրորդ հորիզոնականը՝ Ռոսգոստրախ Արմենիայի թիմը, երրորդ և չորրորդ հորիզոնականները՝ համապատասխանաբար ՄեդիաՄաքսի և Կոկա Կոլայի թիմերը: 

Մրցանակները հանձնել է հայ լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը: 

72157654921339915

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին