▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ ազգի մենթալիտետն ու Կառավարության նոր որոշումը

Մայրաքաղաքի  փողոցներում խցանումներից խուսափելու համար Կառավարությունը վերջերս փոփոխություն կատարեց ԱՊՊԱ համակարգում՝ ավտոճանապարհային պատահարների կողմերի համար  հայտարարագրի նոր  ձև ներկայացնելով։

Սա   պատահարի  մասնակից վարորդներին  հնարավորություն կտա չսպասել ԱՊՊԱ-ի աշխատակիցներին ու դեպքի վայրից հեռանալ՝ լրացնելով համապատասխան հայտարարագրի ձևը, ինչպես նաև  լուսանկարահանել  պատահարի  մանրամասները: Փոփոխությունը, սակայն, ոչ  բոլոր պատահարներին է վերաբերում,  խոսքն առայժմ մինչև հիսուն հազար դրամ  վնասի մասին է:

Ավելին, յուրքանչյուրն իր մեքենայում պետք է ունենա նոր համաձայնեցված հայտարարագիրը, որը կարելի է ձեռք բերել թե՛ համացանցից, թե՛ ավտոապահովագրող ընկերություններից: Բացի այդ՝ վարորդները պետք է նաև լուսանկարելու հմտություններ ունենան: Համաձայնության չգալու դեպքում գործելու է ներկայիս կարգը.  խնդիրը կլուծվի  ՃՈ և ԱՊՊԱ-ի  գործակալի  միջոցով: Հին կարգը գործելու է նաև, եթե պարզվել է, որ  արտաքին վնասվածքից  բացի մեքենա ներքին կամ թաքնված  վնասվածքներ նույնպես ունի:  

Վարորդ Պողոս Օղլուկյանի կարծիքով այս փոփոխություններն անհեթեթ են և «կեղտոտ» գործունեությունը թաքցնելու համար են.

«Եթե մենք լինեինք եվրոպացու նման մտածող ազգ, ես համաձայն կլինեի այդ օրենքի հետ: Բայց այսօր մեր հայերը մեծամասամբ գիտունիկներ են: Մեր ազգի մենթալիտետն իմանալով՝ երբեք հնարավոր չէ, որ 2 վարորդ որոշեն, թե վնասի չափը 50.000 դրամը գերազանցում է, թե ոչ: Պարտադիր կլինեն վեճեր, խցանումները չեն վերանա: Երևի այդ մարդիկ փոքր ժամանակ հեծանիվ չեն վարել ու չգիտեն, ինչ է լինելու»,-ասաց վարորդը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին