▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ հերոսներին ծեծողն ու սպանողը` յենիչեր ու չեկիստ է

Եթե Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանին, ԱՍԱԼԱ վետերան Ալեք Ենիգոմշյանին, ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանին` նրանց շնորհիվ ոչ թե թուրքերեն կամ ռուսերեն, այլ հայերեն խոսացող ու Հայաստանում ապրող ոստիկանները ծեծում են Զաբուխում ու չեն թողնում ներս մտնել նրանց արյունով ազատագրված Արցախ, ուրեմն Բերդձորը` Լաչին է, Ստեփանակերտը` Խանքենդի, Երեւանն էլ` Սումգայիթ: 
Տարիներ առաջ ես կատակով ասել էի Ժիրայրին` "Միեւնույն է դու ամեն ինչ չէ, որ հասկանում ես այստեղ, քանի որ "ախպար" ես", ու նա նույնպես կատակով պատասխանեց` "Չէ, ես ախպար չեմ: 1991 թվից հետո Հայաստան եկածները ախպար չեն` ախմախ են...": 
Ռուսական վարձկանները Զաբուխում այսօր ապացուցում էին, որ այդ կատակը մարգարեական էր: Ցեղասպանությունից հարյուր տարի անց ու Արցախյան հաղթանակից քառորդ դար անց Հայաստանը կրկին յենիչերների ու չեկիստների լծի տակ է` թալաաթի, աթարբեկյանի, նուրիջանյանի ժառանգորթների ձեռքում...

Տիգրան Խզմալյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին