▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ կանայք պիտի ծառայեն

Հայոց բանակի օրվա առթիվ ուզում եմ ասել հետևյալը. հայ կանայք պիտի ծառայեն։ Թող դա չլինի երկու տարվա ծառայություն, թող սկզբի համար լինի մեկ տարվա, բայց պիտի լինի պարտադիր։ Լավ, թող այլընտրանք էլ լինի՝ երեխա ունենալը։ Հեչ որ չէ, կհանգեցնի ծնելիության աճի։ Բայց շատ-շատերն էլ կնախընտրեն ծառայել։

Պատկերացրեք, թե դա ոնց կփոխի մեր հասարակությունը։ Պատկերացրեք, թե ինչքան ինքնավստահ կլինեն կանայք իրենց ընտանիքներում։ Կկրճատվեն նաև ընտանեկան բռնության դեպքերը։ Ոչ միայն այն պատճառով, որ կանայք պատրաստ կլինեն ինքնապաշտպանության, հենց միայն նրանց մարտական պարտարստվածության փաստը ինքնին զսպիչ հանգամանք կլինի։ 

Ես չեմ ուզում հայ աղջիկները լինեն հարուստ փեսացուի սպասող, մանիկյուրած ճիրաններով, դիետաներից վշտահար ու հիվանդոտ, կրավորական արարածներ, հայ կանայք էլ ինքնահաստատվելու համար իրենց մարտական ոգին մսխեն սկեսուր-հարս հակամարտության մեջ։ Ես ուզում եմ, որ կանայք դառնան իրենց կյանքի տերը ու նաև տերը իրենց երկրի։ Ի վերջո, կանանց ծառայությունը կփոխի ոչ միայն կանանց ու հասարակությունը, այլև բանակը։ Հիմնովին կփոխի ամեն ինչ։

Արփի Ոսկանյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին