▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի անապահովների կոչը ժամանակավոր լավ ապրողներին

 

Պարոնայք ժամանակավոր լավ ապրողներ. Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ բացի մի քանի տասնյակ մարդուց ոչ ոք չի կարող ասել, որ իր վաղվա օրը ապահովված է: Եթե Դուք այսօր հանգամանքների բերումով ապրում եք շքեղ առանձնատներում, եթե Դուք այսօր վարում եք լավ ավտոմեքենաներ և նորմալ սնվում եք, դա դեռ ոչինչ չի նշանակում, չէ՞ որ կա վաղվա օրը, իսկ վաղվա Հայաստանի օրը մշուշոտ է: Այլ կերպ չի էլ կարող լինել, չէ՞ որ մեր երկրի տնտեսությունը տապալված է, չէ՞ որ, ցավոք սրտի, այսօր ստվերը շարունակում է աճել, չէ՞ որ մենաշնորհը ոնց կար՝ այնպես էլ մնում է, չէ՞ որ նոր արմատական փոփոխությունների փոխարեն մեզ հրամցնում են շահութահարկի մասին էսպերիմենտալ օրենքներ, որոնք ընդամենը մի նպատակ են հետապնդում, այն է՝ հնարավորինս շատ գումար կորզել դեռ մի կերպ գոյատևող միջին և մանր բիզնեսից: Պարոնայք ժամանակավոր լավ ապրողներ. ուշքի եկեք, հանրության կողքին կանգնեք, մի օտարվեք նրանից, հավատացեք, ձեր ունեցած-չունեցածը ընդամենը խաբկանք է, և վաղն այն կարող է և չլինել: Գիտակցեք, վերջապես, այս անպատժելիության և ամենաթողության մթնոլորտում, դուք պոտենցիալ աղքատներ եք:
Այսօր հասարակությունը բաժանվել է երկու բևեռի. մի կողմում երկրի անապահովներն են, մյուս կողմում՝ միլիարդատերերը: Որոշեք, վերջապես, թե ում շահերն եք պաշտպանում...
Դա է միակ գրավականը, որպեսզի վաղը ձեր զավակաները դառնան մշտապես լավ ապրողներ, այլ ոչ թե ձեր նման ժամանակավոր… Երկրին անհրաժեշտ են արմատական բարեփոխումներ, երկրին անհրաժեշտ են աղքատության հաղթահարման հեռանկարային լուրջ ծրագրեր: 
Հ.Գ. Կողմնորոշվեք, վերջապես։

Պարոնայք ժամանակավոր լավ ապրողներ. Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ բացի մի քանի տասնյակ մարդուց ոչ ոք չի կարող ասել, որ իր վաղվա օրը ապահովված է: Եթե Դուք այսօր հանգամանքների բերումով ապրում եք շքեղ առանձնատներում, եթե Դուք այսօր վարում եք լավ ավտոմեքենաներ և նորմալ սնվում եք, դա դեռ ոչինչ չի նշանակում, չէ՞ որ կա վաղվա օրը, իսկ վաղվա Հայաստանի օրը մշուշոտ է:

Այլ կերպ չի էլ կարող լինել, չէ՞ որ մեր երկրի տնտեսությունը տապալված է, չէ՞ որ, ցավոք սրտի, այսօր ստվերը շարունակում է աճել, չէ՞ որ մենաշնորհը ոնց կար՝ այնպես էլ մնում է, չէ՞ որ նոր արմատական փոփոխությունների փոխարեն մեզ հրամցնում են շահութահարկի մասին էսպերիմենտալ օրենքներ, որոնք ընդամենը մի նպատակ են հետապնդում, այն է՝ հնարավորինս շատ գումար կորզել դեռ մի կերպ գոյատևող միջին և մանր բիզնեսից: Պարոնայք ժամանակավոր լավ ապրողներ. ուշքի եկեք, հանրության կողքին կանգնեք, մի օտարվեք նրանից, հավատացեք, ձեր ունեցած-չունեցածը ընդամենը խաբկանք է, և վաղն այն կարող է և չլինել: Գիտակցեք, վերջապես, այս անպատժելիության և ամենաթողության մթնոլորտում, դուք պոտենցիալ աղքատներ եք:

Այսօր հասարակությունը բաժանվել է երկու բևեռի. մի կողմում երկրի անապահովներն են, մյուս կողմում՝ միլիարդատերերը: Որոշեք, վերջապես, թե ում շահերն եք պաշտպանում...Դա է միակ գրավականը, որպեսզի վաղը ձեր զավակաները դառնան մշտապես լավ ապրողներ, այլ ոչ թե ձեր նման ժամանակավոր… Երկրին անհրաժեշտ են արմատական բարեփոխումներ, երկրին անհրաժեշտ են աղքատության հաղթահարման հեռանկարային լուրջ ծրագրեր:

 Հ.Գ. Կողմնորոշվեք, վերջապես։

Կարեն Թումանյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին