▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում անգամ ծննդաբերելն է վտանգավոր դառնում. ի՞նչն է խանգարում պատժել հանցագործին

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Արդեն երեք ամիս է անցել ինչ մահացել է Մերի Մարգարյանը, ավելի շուտ նպաստեցին այն բանին, որ նա մահանար: Ո՞վ նպաստեց, դա հայտնի է հարազատներին: Այն հարազատներին, ովքեր Մերիին իր ոտքով ուղեկցել էին հիվանդանոց , ովքեր պահանջել էին Մերիի բժշկուհուց՝ Շուշանիկ Բախշյանից, ձեռնարկել անհրաժեշտ բժշկական միջոցներ Մերիի վիճակը գոնե կայուն պահելու համար, սակայն անվրդով բժշկուհին անգամ հարկ է համարում անպատվել ծննդկան Մերիի հարազատներին, ովքեր իր խոսքով ,,անհարկի հիստերիա են բարձրասնում,,: 

Չասեմ թե ինչպիսի անասելի ցավ պատճառվեց Մերիի մահով հարազատներին և նորաստեղծ ընտանիքին, չասեմ թե ինչպիսի դժբախտության ականատես եղան Մերիի ծնողները...Մի կողմ եմ թողնում սենտիմենտալությունը ու ասում. լավ, արդեն երեք ամիս է անցել, ի՞նչն է խանգարում պատժել ՀԱՆՑԱԳՈՐԾԻՆ:

Մերիի մահը հաստատ ինչ-որ մեկի սխալի արդյունքն է, Մերին մահացել է ,ավելի շուտ սպանվել է ինչ-որ մեկի ձեռքով: Իսկ այդ ինչ-որ մեկի անունը բոլորս գիտենք, սակայն մեր իրավապահ մարմինները ինչ-որ մեկի թիկունքից հավանաբար վախենալով, գործը մեկ սրան են պաս տալիս մեկ նրան: Հիմա սուպերմարկետից մի հարիֆ, որ պեչենի գողանար, կամ մի անճար կամուրջի տակ ես իմ ինչով զբաղվեր, մեր իրավապահները հաստատ օպերատիվորեն կարձագանքին, կբռնեին, կնկարեյին ու մի հատ էլ գովերգող կես ժամանաոց տեսահոլովակով գլուխներս կտանեին...

Անցել ա երեք ամիս, սպանվել են մայր և երեխա, սակայն գործի անունը դրել են փորձագիտություն ու տշում են էս շենքից էն շենք, էն նախարարությունից էն նախարարություն ,մինչ մի նպաստավոր օրենք ընդունեն ու գործը փակեն գնա... Հայաստանում անգամ ծննդաբերելն է վտանգավոր դառնում, իսկ ով կփորձի հակադարձի այդ փաստին, ապա թող ասի՝ ինչու՞ մահացավ Մերին:

Կիլիկիա Հայաստան 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին