Հային ոչնչացնելու բանաձևը արդեն գտել են:
Չի կարելի հայի վրա գնալ զենքով: Այդ դեպքում նա էլ կդիմի զենքի և, քանի որ, հայը նահանջել չունի, ապա կտուժի նրա վրա հարձակվողը: Սա պատմությունն է ապացուցում:
Հային կարելի է ոչնչացնել «գլուխը շոյելով»:
Հայը` արդարամիտ, ճշմարտասեր, ուղղամիտ, անխարդախ, անկեղծ և ազնիվ մարդ է: Նա նույն ձևով էլ ընդունում է դիմացինին և որի համար էլ դարեր շարունակ տուժել ու տուժում է: Քրիստոնեական արժեքները գենետիկորեն ներարկված են եղել հայի մեջ, մինչև քրիստոնեության ի հայտ գալը:
Իսկ ինչո՞ւ հայերը չեն նահանջում, երբ նրանց վրա գնում ես զենքով: Որովհետև անձնազոհության բնազդն էլ է դրված նրանց մեջ գենետիկորեն: Նրանք պատրաստ են անձնազոհ լինել առաջին հերթին հանուն ընտանիքի, հետո հանուն ազգի ու վերջում հանուն հայրենիքի պահպանության:
Սա շատ լավ հասկացել են բոլոր նրանք, ովքեր խնդիր են դրել ոչնչացնել հային:
Ժամանակները փոխվել են և մարդուն սպանելու համար պարտադիր չէ, որ զենքը պինդ մարմին լինի և սպանի անմիջապես, դա կարող է անհամ ու անհոտ մարմին էլ լինի և սպանի տարիների ընթացքում:
Այդ զենքից էլ կարելի է պաշտպանվել, բայց դրա համար պետք է ունենալ հզոր գիտական ուժ և ֆինանսական կարողություններ:
Իսկ մենք չենք կարող պայքարել այս վտանգի դեմ, քանի որ մեր իշխանությունները մեկ նպատակ են հետապնդում` հարստանալ հարստահարելով երկիրը
Ըստ Գերմանիայի միգրացիոն ծառայության տվյալների, առողջական խնդիրներով Գերմանիա եկած ազգերի շարքում հայերը առաջին տեղում են, ովքեր հիմնականում գալիս են քաղցկեղով կամ երիկամների դիալեզով:
Ինչ է ստացվում, որ մեր թշնամիների նպատակին ծառայում են և իրականացնում են մեր հայրենակիցները, ում մենք ճանաչում ենք, ովքեր մեզանից շատերի հետ մտերիմ են, ընկերներ են կամ բարեկամ և դա է, որ թույլ չի տալիս մեր ազգին միավորվել ընդհանուր թշնամու դեմ, որովհետև առաջին գծում մեր ներքին թշնամին է: Սա է նաև արտագաղթի պատճառը, որ հայը գերադասում է պահպանել իր ընտանիքը արտասահմանում, քան կռվի ելնել ներքին ազգակից թշնամու դեմ:
Երբ մենք կկարողանանք ընտանիքի և ազգի հանդեպ գերակա դիրքում դնենլ հայրենիքը, այդ ժամանակ մենք կկարողանանք հաղթահարել բոլոր խնդիրները և հզոր հայրենքի ու պետություն ունենալ:
Հային ոչնչացնելու բանաձևն արդեն գտել են
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet