Բուենոս Այրեսում գործող «Գուսան» հայկական ժողովրդական երգերի բենդը պատմության մեջ առաջին անգամ ազգային ժողովրդական երգերի փառատոն է կազմակերպել Արգենտինայում:
PrensaArmeniacom.ar-ի փոխանացմամբ՝ կազմակերպիչները հայտարարել են, որ թեպետ 100 տարի առաջ Ցեղասպանություն է տեղի ունեցել, սակայն այդ ոճիրից փրկվածների հետ փրկվել են նաեւ հայկական արմատները: Ցեղասպանությունը վերապրածների սերունդները պահպանել են իրենց դեմքը, իրենց մշակույթը` այն փոխանցելով համայն մարդկությանը:
«Երբ հայերը նոր էին գաղթում այստեղ` մարդիկ մեզ հետ կապ էին հաստատում: Երբ մենք խոսում էին Հայոց ցեղասպանության մասին, այստեղ ապրողները միանում էին եւ աջակցում մեզ: Մենք ընկալում եւ գնահատում ենք այդ համերաշխության զգացողությունը»,- հայտարարել է «Գուսան» բենդի տնօրեն Էնրիկե Ավագյանը: