▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հենաշարժողական խնդիրներ ունեցողների համար ևս 10 ավտոբուս կկահավորվի

 

Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել
է, որ ընթացքի մեջ են հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար իրականացվող ծրագրերի շրջանակում 
հասարակական տրանսպորտի 10 ավտոբուսները վերելակներով կահավորելու աշխատանքները: Քաղաքապետ Տարոն 
Մարգարյանը հանձնարարել է հնարավորին սեղմ ժամկետում ավարտել ավտոբուսների կահավորման աշխատանքներն ու 
շահառուների մասնակցությամբ դրանք փորձարկելուց հետո հանձնել շահագործման:
«Այս տարվա բյուջեով մենք նախատեսել ենք եւս 10 ավտոբուս կահավորել վերելակներով: Ուստի արդեն իսկ սկսեք 
մրցութային գործընթացը, որպեսզի կարողանանք առավել կարճ ժամկետում իրականացնել հետագա աշխատանքը»,- 
ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող քաղաքային հանձնաժողովի 2015 թվականի առաջին նիստի 
արդյունքների վերաբերյալ զեկուցվել է, որ մշակված ծրագիրը հանձնաժողովի անդամների կողմից ընդունվել է միաձայն եւ 
ներկայացվել է քաղաքապետի վավերացման:

Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ընթացքի մեջ են հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար իրականացվող ծրագրերի շրջանակում 
հասարակական տրանսպորտի 10 ավտոբուսները վերելակներով կահավորելու աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է հնարավորին սեղմ ժամկետում ավարտել ավտոբուսների կահավորման աշխատանքներն ու 
շահառուների մասնակցությամբ դրանք փորձարկելուց հետո հանձնել շահագործման:

«Այս տարվա բյուջեով մենք նախատեսել ենք եւս 10 ավտոբուս կահավորել վերելակներով: Ուստի արդեն իսկ սկսեք մրցութային գործընթացը, որպեսզի կարողանանք առավել կարճ ժամկետում իրականացնել հետագա աշխատանքը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող քաղաքային հանձնաժողովի 2015 թվականի առաջին նիստի արդյունքների վերաբերյալ զեկուցվել է, որ մշակված ծրագիրը հանձնաժողովի անդամների կողմից ընդունվել է միաձայն եւ 
ներկայացվել է քաղաքապետի վավերացման:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին