▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հերիք է ժողովրդի «նեղ»-ի վրա PR-վեք

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

 

Ես «Կիսաբաց լուսամուտների» դեմ ոչ մի բան չունեմ, ասեմ ավելին, կոնկրետ Հրաչի դեմ բան չունեմ: Համաձայն եմ էն մտքի հետ, որ Հրաչը իրա ուժերով, աշխատաքով «Կիսաբաց լուսամոտները» դարձրեց թիվ մեկ թոք շոուն: Ամենաշատ քննարկվող հաղորդումն ա: Հալալ ա Հրաչ ջան: Բայց...

Էնօրը պոպ-կոռնով, կոկա-կոլայով, չիփսեղենով նայում էի «Կիսաբաց լուսամուտների» հերթական թողարկումը: Իսկ ինչի էի պոլնի էպիկիռովկա զնված, որովհետև «Կիսաբաց լուսամուտները» ծալած ունի միլիոն հատ հայկական սերիալ ու թրիլլեր ժանրի ֆիլմ ու լիքը խնդալու բաներ կան: Մի խոսքով նայում եմ, մեկել տենամ օգնություն են արել մի ընտանիքին:

ժողովուրդ ուզում եք ինձ էլի համարեք չկայացած ու նախանձ, բայց ինչքանովա՞ ճիշտ կարիքավոր մարդկանց օգնություն տրամադրվող արկղերի վրա Հրաչի նկարը փակցնելը: Հա հասկացանաք, բայց փիարնել իրա չափ ու սահմանն ունի: Նման քայլի թող գնան դեպուտատներն ու պաշտոնյաները ընտրությունից առաջ: Հիմա ինչ Հրաչ թեկնածություն ե՞ս դրել: Ախր սկի փողը քո ջեբից չի այ բալամ: Հասկացանք նախագիծը քոննա, եթե «կիսաբաց լուսամուտներ» հիմանդրամը անաչառ օգնումա, էտ կապիկությունն ինչի՞ համարա: Տենց բան մեկ էլ Տիգրան Կարապետյանն էր անում՝ «ադամանդե» եթերների ժամանակ

Հերիքա ժողովրդի նեղի վրա փիարվեք: Չեմ ասում, թե ձեր տե*ը բեռ մի սարքեք, փաստացի հենց դրա համար էլ բոլորդ օգնում եք ժողովրդին, ուղղակի մի քիչ բարոյական սահմաններում արեք:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին