▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հըզբոլլահի ու Իրանի պատասխանը Իսրայելին չուշացավ

Ինչպես արեն գրել էի, օրեր առաջ Իսրայելի բանակը Սիրիայի հարավում գտնվող Ղոնայթարիե շրջանում կատարել էր լուրջ հարձակումներ, որի արդյունքում զոհվեց Ջիհադ Մուղնիեն, Իրանի պահակազորի հրամանատար Ալլահդադին ու Հըզբոլլահի բարձրաստիճան մի քանի այլ հրամանատարներ:

Իրանն ու Հըզբոլլահը հայտարարել էին, որ այդ հարձակումը անպատասխան չեն թողնելու, ու ըստ երեւույթի դա չի ուշացել եւ այսօր տեղի է ունեցել:
Հիզբոլլահի մարտիկները Շաբա այգիների շրջանում հարձակում են իրականացրել Իսրայելի բանակի ռազմական շարասյունի վրա, որի արդյունքում 15 զինվոր զոհվել իսկ 9-ը վիրաորվել են:
Հիշեցնեմ, որ Իսրայելի իշխանությունները լայնածավալ պատերազմ չծավալվելու նպատակով դիմել էր ՌԴ միջնորդությանը, որը ըստ երեւույթի ապարդյունք է եղել:

Արթին Առաքելյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին