Ըստ տարեսկզբից գործող կանոնակարգի, 2015թ-ի հունվարի 2-ից Եվրասիական Տնտեսական Միության անդամ պետություններում, այդ թվում Բելոռուսում, Ղազախստանում և ՌԴ-ում աշխատելու համար ՀՀ քաղաքացիներից չի պահանջվի թույլատվական բնույթի որևէ փաստաթուղթ կամ պատենտ ունենալ: Միևնույն ժամանակ ԵՏՄ անդամ պետություններում օրինական աշխատելու և գտնվելու համար անհրաժեշտ է ունենալ գործատուի հետ կնքված աշխատանքային կամ քաղաքացիա-իրավական պայմանագիր: Որպես գործատու կարող են հանդես գալ նաև ֆիզիկական անձինք:
ՑԱՅԳ ՀԸ տեսանյութը