Մեկ ամսվա ընթացքում ներկայացրեցինք Բյուրականի աստղադիտարանում տեղի ունեցած «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողովի ընթացքում ներկայացված զեկույցների մի մասը: Այն կեզրափակենք ԲԱ ավագ գիտաշխատող Հովհաննես Պիկիչյանի՝ բժշկության համակարգում աստղագիտական խորհրդանիշների մասին զեկույցով և Սոնա Ֆարմանյանի՝ Հայաստանում գիտական լրագրության վերաբերյալ ելույթով:
Հովհաննես Պիկիչյանի խոսքով՝ գիտելիքի նպատակը մարդկային երջանկությունն է: Այդպես են մտածել հնում: Նրանց կարծիքով՝ եթե գիտելիքը չի ծառայում մարդու երջանկությանը, նա կորցրել է իր նպատակը: Ինչքան գիտելիքը քիչ է, այնքան մեծանում է անորոշությունն ու տագնապը: Հնագույն գիտելիքի ճանաչումը գնացել է արվեստի հիմքով:
«Բնության մեջ որպեսզի մի բան կատարվեր, տարածություն էր հարկավոր՝ այն Տիեզերքն է և, որպեսզի դա դրսևորվեր՝ անունը դրվեց օդ, որպեսզի սա խտանա՝ անունը դրվեց կրակ, սա խտացավ՝ դարձավ ջուր, ջուրը խտացավ՝ դարձավ հող: Տարածությունը միայն օդի հետ կոչվեց քամի, հողն ու ջուրը՝ լորձ»,-ասաց Հովհաննես Պիկիչյանը՝ հավելելով, որ այս տարրերը ընտրվեցին որպես խորհրդանիշեր՝ ցույց տալու բնության տարբեր դրսևորված կողմերը:
Նա նկատում է՝ առողջություն ասելով հասկանում ենք այն, որ մարդը հավասարակշռության մեջ է գործող իրականության հետ, իսկ որոշել հիվանդությունը՝ նշանակում է ախտորոշել շեղման վեկտորը: Իսկ հիվանդությունները հնարավոր է եղել որոշել զարկերակի միջոցով:
Սոնա Ֆարմանյանի զեկույցից էլ առավել ակներև դարձավ այն, որ Հայաստանում՝ ի տարբերություն մյուս երկրների, շատ քիչ տեղ է հատկացվում գիտությանը, իսկ պատճառները տարբեր են.
Հասարակության կողմից հետաքրքրության, պահանջարկի բացակայությունը,
Գիտական թեմաների բարդությունը,
գիտական լրագրողների բացակայությունը,
Գիտական թեմաներն ինտրիգային չեն,
Չկա շահագրգռվածություն, քանի որ չկա պատվիրատու (ՀՀ ԳԱԱ, Կառավարություն),
Գիտնականները հաղորդակցվող չեն (չկան սոցցանցերում, դժվար հասանելի են),
երիտասարդ գիտնականների պասիվությունը
Բանախոսն առանձնացրել էր գիտությունն ակտիվորեն լուսաբանող հայկական լրատվամիջոցները. Դրանք էին՝ Asekose.am, Armenpress, Առավոտ, 168 ժամ (գիտական լրագրողի հաստիք, «Գիտություն» բաժին), Nyut.am, News.am, Голос Армении, Շանթ, Արմնյուզ, ԱՐ:
Անի Կարապետյան
Կարդացեք նաև՝ Մոլորակների անվանումները՝ 2500 տարի առաջ
Ինչպե՞ս է առաջացել Տիեզերքը. հայերի շրջանում արված սոցիոլոգիական հարցումները ապշեցրել են.
Այծդ կբռնեմ, խորովածդ կբերեմ, դու ինձ օրացույցը տուր.
Հնում ինչո՞ւ են նայել աստղերին
Աշխարհում առաջին «բրիջի»-ն հայերն են հագել
Ինչպե՞ս են վերացել դինոզավրերը և ի՞նչ է սպասվում մարդկությանը
Ի՞նչ է նշանակում Երկիր, ինչպե՞ս է բառն առաջացել