▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իմ ամեն մի արարքը բացատրություն ունի, ուղղակի ձեզնից ոչ ոք չուզեց դրանք իմանալ եւ հասկանալ...

 Թամար Յայլոյանն արձագանքել է՝  իր հանդեպ կարգապահական վարույթ հարուցելու Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի որոշմանը:

«Հարգելի փաստաբաններ, զգացված եւ ցնցված եմ օրենքի ձեր իմացությամբ: Ձեզանից շատերը մեծ ջանասիրությամբ այս ողջ ընթացքում փորձում էին մատնանշել իմ «սխալները», ուզում էիք ցույց տալ, որ շատ գիտեիք: Գիտե՞ք` ձեր գիտելիքներով զարմացրիք աշխարհին: Ես հիմա ՌԴ-ում եմ. ռուսական Առաջին հեռուստաընկերությունն է հրավիրել, մինչ այդ էլ վրացական հեռուստաընկերություններից էին զանգել: Ես հիմա բոլորին` ի լուր աշխարհի կասեմ, որ հայ փաստաբանները գիտեն՝ վարույթն ով է իրականացնում այս հայտնի գործով` ՀՀ Շիրակի մարզի քննչական վարչությունը…  

Հարգելի´ գյումրեցիներ, էլ ինչո՞ւ եք ցույցի դուրս գալիս. գործը տվել են հայերին, չէ՞ որ շատ փաստաբաններ կարծում են, որ ինձ հրավիրել է Շիրակի մարզի քննչական վարչությունը: Հարգելինե՛րս, էլի ինչ ուզում է գրեիք, ինձ համար մեկ էր: Ես իմ անելիքն արել եմ ու չեմ զղջում: Ձեզանից առաջ ես եմ ասել, որ խախտել եմ վարքագծի կանոն (չնայած որոշներդ շատ չուրախաք, դա էլ կարող եմ բացատրել), դուք չէ՞, որ պետք է ինձ հիշեցնեիք այդ մասին: Ինչ արել եմ, էլի եմ ասում` չեմ զղջում, բայց գոնե ձեզանից մեկը մի անգամ գրեր, հարցներ. «Թամարա՛, ի՞նչ ես զգում, ինչո՞ւ այդպես եղավ, կարո՞ղ է քեզ վտանգ է սպառնում», հետո նոր անցներ` պայմանագրից ու վճարումից խոսեր:  

Տպավորություն է, որ ձեզանից շատերը ավելի շատ հետաքրքրված էին Պերմյակովի շահերի պաշտպանությամբ կամ ձեր գործընկերով:  

Եվս մեկ անգամ կրկնում եմ` իմ ամեն մի արարքը բացատրություն ունի: Ուղղակի ձեզնից ոչ ոք չուզեց դրանք իմանալ եւ հասկանալ: Անչափ շնորհակալ եմ բոլորիդ, իսկապես շնորհակալ եմ իմ ընկերներին, ովքեր հոյակապ մեկնաբանություններ են գրել ու էլի իմ կողքին են»:  

Ձեզ բոլորիդ, հարգող` Թամարա Յայլոյան       

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին