Սիրելի հայրենակիցներ
Տեղեկացնում եմ, որ իմ առողջական վիճակը բավարար է, սակայն ապաքինվելու նպատակով ևս մի քանի օր ստիպված եմ տանը մնալ: Շաբաթվա երկրորդ կեսին արդեն կաշխատեմ սովորական ռեժիմով և կշփվեմ ԶԼՄ-ների հետ:
Շնորհակալ եմ այս օրերին մեզ ցուցաբերած բարոյական աջակցության համար:
Հիշեցնենք, որ հունվարի 31-ին «100-ամյակը առանց ռեժիմի» շարժումը ԼՂՀ ոստիկանական ապօրինությունների պատճառով չկարողացավ իրականացնել դեպի Արցախ ավտոերթը: Ոստիկանների կողմից ծեծի էր ենթարկվել նաև ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանը: