Երեկ երեկոյան 2 սպիտակ Niva «ճռռիկներ» են արել Կասկադում, ինչն առաջացրել է համացանցային օգտատերերի զայրույթը: Մարդկանց զարմացրել էր այն փաստը, որ Կասկադում եղած մարդկանցից և ոչ մեկը չի արձագանքել Niva-ների վարորդների նման պահվածքին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ «Նիվա» մակնիշի սպիտակ մի ավտոմեքենա փորձել էր «ներխուժել» Երևանի քաղաքապետարան: Ավտոմեքենան տևական ժամանակ «կայանել» էր քաղաքապետարանի շենքի մուտքի աստիճաններին՝ դռան դիմաց: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ պատճառը եղել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից փողոցային առևտրի արգելքը, ինչի համար էլ քաղաքացին անհամաձայնություն է ցուցաբերել և փորձել է նման եղանակով իր բողոքի ակցիան անել։
Նշենք, որ ավելի ուշ տեղեկություն տարածվեց այն մասին, որ Niva-ի վարորդը տեղափոխվել է հոգոբուժարան: