▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս են դիվերսանտների մոտ հայտնվել Հակոբ Ինջիղուլյանի հարցաքննության տեսանյութերը

 

Նոյեմբերի 3-ին լրանում է Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր,
ազգային-քաղաքական գործիչ Աշոտ Նավասարդյանի մահվան 16-րդ տարելիցը: ՀՀ
Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը կուսակից ու մարտական ընկերների եւ
Աշոտ Նավասարդյանի հարազատների հետ այցելել է Եռաբլուր` հարգանքի տուրք
մատուցելով նրա շիրիմին:
ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Դատավոր Անատոլի Թադևոսյանը շարունակել է նախաքննության ընթացքում ամբաստանյալներ Դ. Ասկերովի և Շ. Գուլիևի տված ցուցմունքների հրապարակումը.հաղորդում է «Արցախպրես»-ը:

Համաձայն նախաքննության ժամանակ ամբաստանյալ Գուլիևի տված ցուցմունքի՝ Հասան Հասանովը ցանկացել է Սմբատ Ցականյանին կյանքից զրկելու նպատակով ոլորել նրա վիզը։

Գուլիևը, վերահաստատելով այդ ցուցմունքը, պնդեց, որ Հասանովը բռնություն է գործադրել երեխայի վրա, սակայն ըստ նրա, իբր այդպես էլ չի հասկացել, թե երեխայի նկատմամբ Հասանովի այդ վարմունքը շոյելու՞, թե՞ բռնության նշան էր։

Ասկերովը մեկ անգամ ևս հաստատելով, որ նկարահանումները Հասանի տեսախցիկով ինքն է արել՝ նշեց, որ Հասանի ձեռքին քարտեզ կար, որով նա կողմնորոշում էր իրեն, թե որտեղ և ինչ նկարահանումներ պետք է իրականացնի։ Հատկանշական է, որ վերոհիշյալ տեսախցիկում կային նաև Ադրբեջանում գերի ընկած պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի հարցաքննության վերաբերյալ տեսանյութեր, որոնց մասին Ասկերովն, իր խոսքով, իբր տեղյակ չի եղել։

Պատասխանելով դատավոր Ա. Թադևոսյանի այն հարցին, թե մահացած՝ Ս. Ցականյանը գիտե՞ր, որ նրանք ադրբեջանցիներ են, Ասկերովն ասաց, թե չեն ցանկացել, որ պատանին իմանա իրականում ովքեր են իրենք և ինչ նպատակով են ԼՂՀ տարածքում, քանի որ կարող էր հայտնել պատկան մարմիններին։

Դատարանի հարցադրմամբ անդրադառնալով Գուլիևի ցուցմունքներին՝ Ասկերովը հատկապես իրեն առնչվող դեպքերի նկարագրություններն ամբողջությամբ սուտ է համարել։

Մասնավորապես, Գուլիևը կրկին պնդել էր նախաքննության և դատաքննության ընթացքում իր տված այն ցուցմունքները, համաձայն որոնց ինքնաձիգի կրակահերթ լսելուց հետո շրջվել ու տեսել է Հասանին՝ զենքն ուսին, Դ. Ասկերովին՝ նստած, իսկ նրա ինքնաձիգի փողը դեպի սպանված պատանին ուղղված դիրքում։

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին